Հայերեն
ԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա Ղահրամանյան Դեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր Կամենդատյան Ճեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա Ղահրամանյան Fast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ» Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ» Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» Այս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»

ԱրարատԲանկն ու FMO-ն ֆինանսական միջոցները հասանելի են դարձնում «ֆինանսապես խոցելի» շրջանակների համար

Տնտեսություն

ԱրարատԲանկն ու FMO-ն այսօր հայտարարել են 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով «NASIRA» վարկային պորտֆելի երաշխիքի ստորագրման մասին: Ռիսկերը համատեղ ստանձնելու այս նորարարական ծրագիրը ԱրարատԲանկի համար ավելի դյուրին կդարձնի փախստականների, երիտասարդ և(կամ) կին ձեռներեցների, ինչպես նաև COVID-19 համավարակից տուժած բիզնեսների ֆինանսավորումը,  քանի որ տվյալ պորտֆելի վարկային ռիսկը ստանձնելու են երկու ֆինանսական կառույցները համատեղ:

«NASIRA» ծրագիրը ռիսկը համատեղ ստանձնելու գործիք է տեղի ֆինանսական հաստատությունների համար: Վերջինս ֆինանսավորվում է Եվրամիության և ֆինանսական հասանելիության ընդլայնման «MASSIF» հիմնադրամի կողմից, որը կառավարում է FMO-ն՝ Նիդերլանդների կառավարության անունից: Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ապահովել ֆինանսական միջոցների հասանելիությունը «ֆինանսապես խոցելի» հատվածի,  մասնավորապես՝  փախստականների, երիտասարդ և(կամ) կին ձեռներեցների, ինչպես նաև COVID-19 համավարակից տուժած բիզնեսների համար:     

«FMO-ի հետ բազմամյա համագործակցության ընթացքում ԱրարատԲանկն ապացուցել է, որ բարձր կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ունեցող կառույց է, ինչի մասին վկայում է տվյալ ծրագրում բանկի մասնակցությունը։ Հատկանշական է, որ ծրագրում ընդգրկված են փախստականներն ու հայրենադարձները, որը կարևորվում է հատկապես մեծ սփյուռք ունեցող Հայաստանի պարագայում։ Ծրագրի շահառուները հաճախ չեն ֆինանսավորվում հավանական կամ իրական բարձր ռիսկ ունենալու, ապահովածության միջոցի, վարկային պատմության բացակայության կամ այլ պատճառներով: Երաշխիքային ծրագիրը վերացնում է նշված խոչընդոտները՝ վարկային հնարավոր կորուստները համատեղ կրելու շուրջ նախապես համաձայնություն ձեռք բերելու միջոցով: Ծրագրի շրջանակում ԱրարատԲանկին կտրամադրվի նաև տեխնիկական աջակցություն, որը կօժանդակի Բանկին թիրախային խմբերին ծրագրի հասանելիության ապահովման գործում», - տեղեկացրել է FMO-ի մամուլի ծառայությունը։

«Շատ ուրախ եմ, որ երկար տարիների համագործակցության արդյունքում ձեռքբերված վստահությունն այսօր հանգեցրել է իր տեսակի մեջ եզակի պայմանագրի ստորագրմանը։ «NASIRA» ծրագիրը եզակի է այն առումով, որ ԱրարատԲանկն ու  FMO-ն համատեղ կրում են  «խոցելի» բիզնեսներին տրամադրվող վարկերի չվճարման ռիսկը՝ հնարավորություն ընձեռելով շահառուներին հիմնել և զարգացնել իրենց բիզնեսը Հայաստանում: Հատկանշական է, որ այս ծրագիրն աննախադեպ է նաև ողջ տարածաշրջանում, և գաղտնիք չեմ բացի՝ ասելով, որ բանկերը խուսափում են ֆինանսավորել ֆինանսապես խոցելի, բարձր ռիսկի խմբին դասվող բիզնեսներին: Ուրախ ենք, որ հենց ԱրարատԲանկն է հանդես գալիս նման առաջարկով, քանի որ կարևորում ենք ֆինանսական միջոցների հասանելիությունն ու հավասար պայմանների ապահովումը բոլոր վարկառուների համար»,- նշել է ԱրարատԲանկի Վարչության նախագահ Մհեր Անանյանը:   

««NASIRA» վարկային պորտֆելի երաշխիքի ստորագրումը հերթական կարևոր քայլն է ԱրարատԲանկի հետ մեր երկարամյա հարաբերություններում: Նվազեցնելով ֆինանսապես խոցելի խմբերի և COVID-19 համավարակից տուժած ձեռնարկությունների հավանական և իրական ռիսկերը` FMO-ի նպատակն է նպաստել Հայաստանի տարածքում անհավասարությունների նվազեցմանը և COVID-19 համավարակի արդյունքում գոյացած ճգնաժամի և վերականգնման ժամանակահատվածում փոքր բիզնեսների համար ֆինանսական աջակցության ընդլայնմանը», - ասել է FMO հոլանդական զարգացման բանկի ներդրումների գծով տնօրենի ժ/պ Հուիբ-Յան դե Ռոյթերը:

ԱրարատԲանկի մասին

ԱրարատԲանկ բաց բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 1991թ.-ին: ԱրարատԲանկը տրամադրում է նորարար եւ բարձրորակ բանկային ծառայություններ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ եւ ստեղծելով յուրահատուկ բիզնես մշակույթ բանկ-հաճախորդ հարաբերություններում:

Նորարարական բանկային տեխնոլոգիաներով եւ կորպորատիվ կառավարման լավագույն փորձով բանկն ունի 53 մասնաճյուղ հանրապետության ողջ տարածքում: ԱրարատԲանկն ակտիվ ներգրավված է Հայաստանի տնտեսության իրական հատվածում, մասնավորապես՝ ՓՄՁ վարկավորման ոլորտում: ԱրարատԲանկը համագործակցում է 17 հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ:

Տարեցտարի գրանցելով ֆինանսական ցուցանիշների կայուն աճ՝ բանկն իր ուրույն դիրքն է գրավում ՀՀ բանկային համակարգում: Այսպես, իր գործունեության արդյունքում 2021թ․-ի 1-ին եռամսյակի դրությամբ ընդհանուր ակտիվները կազմել են 501.8 մլն դոլար: Եկամտաբեր ակտիվներից վարկային ներդրումները կազմել են 281.2 մլն դոլար, ընդ որում վարկային պորտֆելի 54.8%-ը բաժին է ընկնում կորպորատիվ վարկավորմանը (154.1 մլն դոլար), իսկ 47.7%-ը՝ մանրածախ վարկավորմանը (134.1 մլն դոլար):

Հաշվետու ժամանակաշրջանում բանկի ընդհանուր պարտավորությունները կազմել են 426.3 մլն դոլար: Այստեղ շուրջ 30.0%-ը կամ 127.8 մլն դոլարը բաժին է ընկնում միջազգային ծրագրերով ներգրավված միջոցներին, 23.5%-ը կամ 100.3 մլն դոլարը՝ ժամկետային ավանդներին եւ 22.4%-ը կամ 95.3 մլն դոլարը՝ ցպահանջ միջոցներին: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում բանկին հաջողվել է գրանցել ժամկետային ավանդների աճ 12.9 մլն դոլարի չափով (14.8%):

Բանկի ընդհանուր կապիտալը նախորդ տարվա 73.2 մլն դոլարի համեմատ աճել է՝ կազմելով 75.5 մլն դոլար: 2021թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում զուտ շահույթը կազմել է 3.4 մլն դոլար: Բանկը 1-ին եռամսյակում ապահովել է կապիտալի համարժեքության 14.73% եւ ընդհանուր իրացվելիության 27.49% մակարդակ:

Ավելին՝ https://www.araratbank.am/hy/   https://www.facebook.com/AraratBankofficial

FMO-ի մասին

 FMO-ն Հոլանդական զարգացման բանկ է: Որպես սոցիալական եւ բնապահպանական նշանակության ծրագրերում ներդրում իրականացնող առաջատար ներդրող՝ FMO-ն զարգացող երկրներում եւ շուկաներում աջակցում է մասնավոր հատվածի կայուն աճին՝ ֆինանսավորելով հավակնոտ նախագծեր եւ բիզնեսներ: Համոզված լինելով, որ կայուն մասնավոր հատվածը նպաստում է տնտեսական եւ սոցիալական զարգացմանը՝ արդեն 50 տարի է, ինչ FMO-ն ֆինանսավորում է ձեռներեցներին՝ օգնելու նրանց իրագործել իրենց ներուժը եւ բարելավել կյանքի որակը: FMO-ն շեշտը դնում է տնտեսության զարգացման տեսանկյունից մեծ կշիռ ունեցող երեք ոլորտների վրա՝ ֆինանսական հաստատություններ, էներգետիկա եւ գյուղատնտեսություն, սննդի արդյունաբերություն եւ ջրային տնտեսություն:  Ավելի  քան 85 երկրներում 9.7 մլրդ եվրոյի ներդրումային պորտֆելով՝ FMO-ն աշխարհում մասնավոր հատվածի զարգացման ամենախոշոր երկկողմ ներգրավվածությամբ բանկերից մեկն է:

 Ավելին՝  www.fmo.nl

ԵԽ․ Հայաստանում ընտանեկան բռնության խնդիրը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայով. Մարիաննա ՂահրամանյանՀիքմեթ Հաջիևի և ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների նմանատիպ հայտարարություններն ու «ռազմական հանցագործությունների» համար ներողություն խնդրելու պահանջները պատահական չեն. Հրայր ԿամենդատյանԴեղերի բարձր գների մզված հարկերից մի երկու կոպեկով խաբում են թոշակառուներին. Հրայր ԿամենդատյանՃեպազրույցում անդրադարձել եմ ՏԻՄ ընտրություններին և Փաշինյանի հայտարարություններին. Մարիաննա ՂահրամանյանFast Shift-ն առաջարկում է մինչև 99% զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համարԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Հանդիպում ՀՀ քաղաքացիների հետ. Նարեկ ԿարապետյանԻմ նկատմամբ արդարացման որոշում Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից. Մամիկոն ԱսլանյանԱհազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հնչեցրել. Աշոտ ՄարկոսյանՉպետք է ամբողջ Եվրոպան ասոցացնենք Եվրամիության հետ. վերջինիս քաղաքականությունն այլ է. Աննա ԿոստանյանՆիկոլ Փաշինյան, փաստորեն այսպիսի ավտորիտար «ժողովրդավարություն» ես երազել ամբողջ կյանքդ. Աննա ԿոստանյանԱրմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդըԵրեկվա ընտրություններում, մեծ դժվարությունների ու զրկանքների միջով անցնելով, մենք կարողացանք մեր փոքր դրոշակները դնել քաղաքական դաշտի մեջ. Մենուա ՍողոմոնյանԿստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ ԿարապետյանՄեր երկրի արտաքին քաղաքականությունը շատ արագ փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանԱլիևը շարունակում է Փաշինյանից զիջումներ պահանջել. Տիգրան ԱբրահամյանԱրտահերթ ընտրությունների առաջարկը փաստում է, որ կա քաղաքական ճգնաժամ. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. ԿամենդատյանԽաղաղությունը ձեռք է բերվում ուժով, ոչ թե զիջումներով. ապահով TRIPP՝ Ուժեղ Հայաստան. տեսանյութՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Մարատ ԽաչատրյանԱյս ընտրությունները ևս մեկ անգամ փաստեցին` ՔՊ-ն դարձել է Հայաստանում ժողովրդավարությունը թաղող ուժ. «Ուժեղ Հայաստան»Մենք կդառնանք միայն ծառայություններ մատուցող երկիր, եթե կրթության որակը շարունակի անկում ապրել. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք ՉալաբյանUcom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործումՇնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր ԿամենդատյանՇարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը