Ռուս երգչուհի ՄաքՍիմի ներկայացուցիչը պատմել է վերջինիս առողջական վիճակի մասին
ՄշակույթՌԴ էստրադային երգչուհի ՄաքՍիմի (Մարինա Մաքսիմովա) առողջական վիճակում փոփոխություններ դեռևս չկան: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունն, այս մասին տեղեկացրել է երգչուհու ներկայացուցիչ Յանա Բոգուշևսկայան:
«Բժիշկները դեռևս նույնն են ասում, առանց որևէ նշանակալի փոփոխությունների»,-ասել է Բոգուշևսկայան: Նրա խոսքով՝ բժիշկները կորոնավիրուսի հայտնաբերման նոր թեստեր չեն իրականացրել:
«Մինչ այս պահն արված բոլոր թեստերի պատասխանը բացասական է եղել, այժմ արդեն թեստեր չեն անում զբաղվում են բուժմամբ», - ասել է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին հայտնի էր դարձել, որ երգչուհին հոսպիտալացվել է, նրան արհեստական կոմայի մեջ են գցել, ինչպես նաև միացրել թոքերի արհեստական օդափոխման սարքին: Ավելի վաղ ՄաքՍիմն իր ինստագրամյան էջում դրանից առաջ հայտնել էր, որ հունիսի 11-ից մրսածության ախտանշաններ է ունեցել, այնուհետև ջերմությունը բարձրացել է մինչև 39 աստիճան: