Բաքվում 13 հայ ռազմագերիների գործով դատավարության ընթացքում մեղադրական եզրակացություն է հնչել
ՀասարակությունԱյսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում մեղադրական եզրակացություն հնչեց «ահաբեկչության մեջ մեղադրվող» 13 հայ ռազմագերիների գործով անցկացվող դատավարության ընթացքում։ Դատարանը նախատեսում է լսել նրանց ցուցմունքները, գրում է Turan գործակալությունը: Այս գործով դատարան են ներկայացվել ՀՀ քաղաքացիներ Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գոլյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բեհրեկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արման Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Վելս Անբարդանյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը: Նշվում է, որ քննվում են ևս երկու հայ ռազմագերիների՝ 14 և 13 հոգուց բաղկացած խմբերի գործերը: