Քվենտին Տարանտինոն ասել է` երբ կհեռանա կինոաշխարհից
ՄշակույթՀոլիվուդյան կուլտային ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հաստատել է կինոյի ոլորտը թողնելու իր մտադրությունները: Նա թոշակի կանցնի իր տասներորդ ֆիլմը նկարահանելուց հետո:
Այս մասին կինոգործիչը խոսել է HBO գիշերային շոուի հաղորդավար Բիլ Մարուին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ հեռանալու իր որոշումը պայմանավորված է նրանով, որ «ռեժիսորները գնալով ավելի լավը չեն դառնում»: Բացի այդ, Քվենտին Տարանտինոն անկեղծորեն խոստովանել է, որ կյանքի է կոչել իր յուրաքանչյուր միտք: