ՓՊ-ն դիմում է միջազգային կառույցներին՝ հայ ռազմագերիներին իրավական օգնություն տրամադրելու համար ՀՀ փաստաբանների մուտքն Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցով. փաստաբան
ԻրավունքՀՀ Փաստաբանների պալատը որոշել է դիմել ՀՀ իրավասու մարմիններին, Ադրբեջանի իրավասու մարմիններին, Ադրբեջանի փաստաբանների միությանը, ինչպես նաև միջազգային այլ կառույցներին՝ հայ ռազմագերիներին ՀՀ փաստաբանների միջոցով իրավաբանական օգնություն ցույց տալն ապահովելու, ՀՀ փաստաբանների մուտքը Ադրբեջան թույլատրելու և նրանց անվտանգությունը երաշխավորելու հարցերով, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը:
«Եթե ստանանք մուտքի թույլտվություն, սկսվելու է իրավական ճակատամարտ հանուն մեր տղերքի։
Միացել եմ նախաձեռնությանը և պատրաստակամ եմ գնալ Ադրբեջան ու ստանձնել մեր ռազմագերիների իրավունքների և շահերի պաշտպանությունը»,- գրել է Կոչուբաևը։