Հայերեն
8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր Կամենդատյան Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև 

Ընտրություններից հետո առկա է բիզնեսները ծախելու եւ արտագաղթելու տրամադրվածություն. առաջիկայում կլինեն արդեն գործնական քայլեր. Սարգսյան

Քաղաքականություն

Գործող իշխանությունների վերարտադրությունը հանգեցնելու է նրան, որ բիզնեսմենների մեծ մասը փորձելու է կապիտալը տեղափոխել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Անդրադառնալով ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, որ բիզնեսմենների 90 տոկոսն իրեն խոստովանել է, որ եթե իշխանափոխություն տեղի ունենա, ապա կարտագաղթեն, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ Էկոնոմիկայի նախարարը փաստերը խեղաթյուրում է, և, ըստ էության, հակառակ պատկերն է։

Նրա խոսքով՝ բիզնեսի համար միշտ պետք է կանխատեսելի դաշտ լինի, որպեսզի բիզնեսի անընդհատության սկզբունքը վտանգված չլինի, սակայն այս իշխանության վերարտադրմամբ անվտանգային խնդիրը չի լուծվում, ինչը բիզնեսին խանգարում է։

«Այս կառավարությունը միշտ ստել է, բիզնեսին ճիշտ ազդակներ չի հաղորդել, բնականաբար, սա ևս խանգարել է։ Այս վարքագիծը մնալու է։ Միանշանակ սուտ է, որ եթե իշխանափոխություն լիներ, տնտեսվարողները կարտագաղթեին։ Մինչ ընտրությունները՝ բոլորն արդեն տրամադրված էին բիզնեսը տեղափոխելուն, իսկ բնակչությունն էլ տրամադրված էր արտագաղթելուն։ Նրանք այդպես էին ձևակերպում, որ եթե այս իշխանությունը մնա, իրենք բիզնեսը տեղափոխում են, այստեղ չեն մնալու։ Այսօր էլ մի բիզնեսմենի հետ էի խոսում, ասում էր, որ ծախում է իր ունեցվածքը, գնա ուրիշ տեղ բիզնես դնի։ Իհարկե, հորդորեցի նրան սպասել, ասացի, որ իշխանության հետ չկապի խնդիրները, մենք կփորձենք ինչ-որ ձևով օգտակար լինել նրանց, քանի որ, եթե բիզնեսները երկրից տեղափոխվեն, ապա մենք ընդհանրապես երկիր չենք ունենա»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս ընդգծեց՝ արժեք ստեղծողը, հարկ վճարողը, աշխատավարձ վճարողը բիզնեսն է և եթե թույլ տանք, որ բիզնեսը տեղափոխի, ապա ումի՞ց ենք հարկ գանձելու, որ կենսաթոշակ վճարենք, պետական ապարատ պահպանենք և մնացած այլ ծախսերն իրականացնենք։ Նաիրի Սարգսյանը գտնում է, որ ընտրություններից հետո էլ բիզնեսը դուրս տեղափոխելու և արտագաղթելու տրամադրվածությունն առկա է և առաջիկայում կլինեն արդեն գործնական, առարկայական քայլերը։

Հարցին՝ արդյոք իշխանությունները կշարունակեն նույնկերպ աշխատել, ինչպես այս 3 տարիների ընթացքում, թե, այնուամենայնիվ, որոշակի ոլորտային բարեփոխումներ հնարավոր է իրականացնեն, Նաիրի Սարգսյանն ասաց՝ համոզված է, որ այս ձեռագիրն է շարունակվելու, քանի որ տնտեսական բարեփոխում իրականացնելու համար անհրաժեշտ է խելք ունենալ և հասկանալ այդ գործից։

«Էկոնոմիկայի բլոկի պատասխանատուն, ֆինանսների պատասխանատուն և հարկերի հավաքագրման պատասխանատուն տնտեսագիտությունից չափազանց հեռու են։ Եթե երեք հիմնական գերատեսչությունների ղեկավարները տնտեսության և տնտեսագիտության հետ ընդհանրապես աղերս չունեն, ապա միանշանակորեն կարող ենք ասել, որ որևէ բարեփոխում չի կարող լինել։

Գործնական քայլով երեկվա կառավարության նիստին ցույց տվեցին, որ նրանք նույն տգետներն են և նույն անհեռատես գործիչներն են, որ չեն կարողանում թացը չորից, ճիշտը սխալից տարբերել։ Թուրքական ապրանքների արգելքը շարունակեցին այն պարագայում, երբ առավոտից երեկո Թուրքիայի հետ սահմանները բացելու լոբբինգ են անում»,ասաց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նշեց, որ երբ առաջին անգամ այդ արգելքը կիրառվեց, Թուրքիայից ապրանք ներմուծողները սկսեցին ապրանքի կուտակում իրականացնել, քանի որ ավիահաղորդակցությունը փակ էր և չէին կարող այլ երկրից ներմուծել, հետևաբար ապրանքի կուտակում իրականացրեցին, ինչն էլ հանգեցրեց արտարժույթի լուրջ պահանջարկի, որի արդյունքում ունեցանք արտարժույթի փոխարժեքի ահռելի աճ։

«Երեկվա կառավարության նիստում նույն արգելքը շարունակվեց, սակայն դրանով ոչինչ չի փոխվում։ Ամեն ինչ նույնն է մնացել, բայց թղթաբանությունն է ավելացել։ Բիզնեսներին ստիպում ենք Ռուսաստանում, Վրաստանում ընկերություններ բացեն, լրացուցիչ գումար ծախսեն, Ռուսաստանի կամ Վրաստանի միջոցով ներմուծեն, այնուհետև այդ ապրանքը, որը պայմանական Հայաստան էր հասնում 1000 դրամով, կշարունակի հասնել 1500 դրամով։ Թուրքական ամբողջ ներմուծման ծավալը ՀՀ-ում պահպանվել է, պարզապես թղթաբանությունն է ավելացել ու ճանապարհը երկարել։ Ավելի թանկ է դա մեզ հասնում ու սպառողներին ավելի ենք աղքատացնում։ Սա կատարյալ ապուշություն է»,-նշեց Նաիրի Սարգսյանը։


Հարցին՝ արդյոք ամեն դեպքում կփորձե՞ն հանդիպել կառավարության ներկայացուցիչների հետ, քննարկել ու բարեփոխումների առաջարկներ ներկայացնել, Նաիրի Սարգսյանն ասաց, որ կշարունակեն և՛ գրավոր ձևով դիմել նրանց, և՛ հրապարակային, սակայն այդքան էլ հույս չունեն։

«Ընտրություններից առաջ նախաձեռնել էինք «Հայաստանի ներդրումային գրավչությունը» խորագրով միջոցառում, որ հանդես գանք արտերկրում ներդրողների մոտ, փորձենք ներդրումներ ներգրավել։ Այդ շրջանակներում հանդիպումների ժամանակ բոլորի պատասխանը գրեթե նույնն էր, որ այս իշխանության ժամանակ ներդրում չեն անի։ Ինքս լրացուցիչ երաշխիք էի տալիս, որ իշխանությունն ով էլ լինի, բացի անվտանգային հարցերը, մենք կանգնած ենք իրենց թիկունքին, բայց չստացվեց»,-ասաց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս խնդրի միակ լուծումը տեսնում է իշխանափոխությունը, կամ էլ իշխանությունը պետք է փոխի իր վարքագիծը, որին ինքն էլ դեռ չի հավատում։

Աղբյուր` Փաստինֆո

Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ