«Հրաշք»․ Շողեր Թովմասյանը՝ ուլտրակարճ կիսատաբատով
ՏեսանյութերԴերասանուհի Շողեր Թովմասյանը, ով այժմ որդու հետ գտնվում է ԱՄՆ-ում, նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ամառային հրապուրիչ կերպարը։
Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կերպարանք է ընդունել նստած։ Նա կրում է ուսը բաց սեւ գույնի տոպ, ջինսե ուլտրակարճ կիսատաբատ, ամառային ցածրակրունկներ։ Շողերի մազերը հավաքված են, նախապատվությունը տվել է կարմիր երանգի շրթներկին։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են կատարել․ «Հրաշք»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր համարձակ դեկոլտեով տոպ, ինչն ընդգծել էր նրա նեղ գոտկատեղը, սպիտակ լայն տաբատ, ոճային բարձրակրունկներ։ Շողերի մազերը հավաքված էին, վառ շպարով էր։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին գրառում չէր կատարել։
Ավելին...