Հայերեն
Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Մենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր Ավետիսյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան

Դադարե՛ք մեղադրել ժողովրդին․ դո՛ւրս բերեք հոգեբանական ներգործության տիրույթից․ Ճշմարիտյան

Ալտերնատիվ կարծիք

Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Դադարե’ք մեղադրել ժողովրդին, երիցս ճիշտ են բոլոր նրանք, ովքեր նշում են, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Արցախում և Հայաստանում, պատասխանատու գործող վարչախումբն ընդհանրապես չպետք է հայտնվի Հայաստանի նորընտիր օրենսդիր մարմնում։

Ամենապարզունակ մարդկային տրամաբանությունը չի կարողանում հաշտվել հայտարարված արդյունքների հետ։ Այդպիսի դիրքորոշումն օրեցօր առավել խորանում է աղաղակող ընտրախախտումների բացահայտման հետևանքով։ Այս ամենը ի վերջո կպարզվի, սակայն, անհերքելի փաստ է նաև այն, որ տվյալ ուժի օգտին քվեարկել են մի քանի հարյուր հազար քաղաքացիներ։

Ինչո՞ւմն է բանը…

Հայտնի է, որ ցանկացած հասարակություն առողջ է այնքանով, որքանով նույնական են իրողությունները և դրանց մասին հասարակության ամբողջական ընկալումները, իմացություններն ու պատկերացումները։

Ընտրությունների չափազանց կասկածելի արդյունքները հաշվի առնելով հանդերձ, ակնհայտ է, որ հայ հասարակության որոշակի հատված դեռևս դրսևորում է իրողություններին անհամարժեք վարքագիծ։

Մասնավորապես՝ իր հայրենակցի, ազգակցի, կամ նույնիսկ իր նկատմամբ բացահայտ սպառնալիքն ու ծաղրը ընդունում է ծափահարություններով, իսկ հարազատի տառապանքի, մահվան, կամ հայրենիքի կորստյան ուղղակի պատասխանատուներին սրտառուչ ողջունում է։

Շատերը բողոքում են, որ իրենք բազմիցս փորձել են բացատրել անտեղյակ կամ խաբված մարդկանց, սակայն վերջիններս պարզապես չեն ցանկանում նույնիսկ լսել։

Մի կողմ թողնելով նման վարքագծի դրսևորման հնարավոր այլ շարժառիթները՝ անհնար է այս ամենը որակել այլ կերպ, քան որպես հոգեբանական ներգործության հետևանք։

Ավելի պարզ՝ իրադարձությունների, երևույթների և անհատների մասին ճշգրիտ ու փաստարկված, հիմնավոր և անհերքելի փաստերի փոխարեն տարիներ շարունակ հատուկ մշակված մանիպուլյացիոն տեխնոլոգիաներով հասարակությանն անընդհատ մատուցվել են խեղաթյուրված փաստեր, սուտ և հնարովի պատմություններ, կիսաճշմարտություններ և այլն։

Կիրառվող ժամանակակից բազմատեսակ ու բազմաբնույթ գործիքակազմով իրականացվել է զանգվածային հոգեբանական ներգործություն, որի հետևանքով մարդկանց մի զգալի հատված պարզապես հայտնվել է այլընտրանքային իրականության տիրույթում, և բնականաբար դրսևորում է իրականությանն անհամարժեք ենթագիտակցական ռեֆլեքսային արձագանք։ Այն է՝ սկսել է սիրել, հավատալ ու նվիրվել իր նկատմամբ ակնհայտ ատելությամբ լցվածներին, և՝ մերժել, խուսափել ու վանել իրեն գործնականում նվիրվածներին և սատարողներին։

Այս ամենը հանգեցրել է նրան, որ հասարակության մի մասի կողմից իրողություններին անհամարժեք վարքագիծն իր անմիջական ազդեցությունն է թողել առաջին հերթին հասարակական հարաբերությունների վրա։ Տրամաբանական է, որ դրա հետևանքով ձևախեղվել են նաև համարյա բոլոր տեսակի մարդկային հարաբերությունները։

Այս համատեքստում բացառություն չեն կազմում նաև համապետական ընտրությունների գործընթացները, և բնականաբար՝ իրականությանն անհամարժեք դրանց վերջնարդյունքը։

Հետևաբար, ի թիվս այլ խնդիրների առաջնային է հասարակության ամբողջական «առողջացման» խնդիրը, որի անհրաժեշտ պայմանն է այս կարգի հոգեբանական ներգործության հնարավորինս նվազեցումն ու վերջնական բացառումը։

Ասել է թե՝ անհրաժեշտ է չեզոքացնել ստի գոյացումն ու դրա ազդեցությունը, իսկ վերջինս, ի թիվս այլ միջոցների՝ հնարավոր է բացառապես ճշմարտությունը ժողովրդին հասցնելու միջոցով։

Եզրակացությունը մեկն է. անհրաժեշտ է ավելի մեծ թափով շարունակել սկսված գործընթացը` անընդհատ և անդադար, համակարգված ու կազմակերպված, գրագետ և համբերատար, առանց տրտնջալու և նյարդայնանալու, առանց մարդկանց վիրավորելու և անվանարկելու, ինչո՞ւ ոչ, նաև հատուկ մշակված տեխնոլոգիաներով ու գործիքակազմով՝ժողովրդին մատուցել իրականությունը, ծանոթացնել իրողություններին, փաստերին ու հիմնավորված փաստարկներին։

…Երբեք կանգ չառնել, օգտագործել ճշմարտությունը հասցեատիրոջը հասցնելու բացառապես բոլոր հնարավոր և հասանելի միջոցները, մասնավորապես նաև՝ խորհրդարանական ամբիոնը։

Ստի և կեղծիքի, ձեռնածությունների և խաբեության «արտադրության հզոր մեքենան» աշխատում է անդադար, և հետևաբար այս խնդրի լուծման ճանապարհին ցանկացած կանգառ կամ հապաղում կարող է լինել ճակատագրական։

Այնպես որ, լիարժեք տեղ հասցրեք ճշմարտությունը, դուրս բերեք ժողովրդին հոգեբանական ներգործության և այլընտրանքային իրականության տիրույթից, հետո եթե կտեսնենք՝ արժե՞ մեղադրել, թե՞՝ ո՛չ»։

Ավելին...

Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան