Դատարանը որոշել է մեկ ամսով կալանավորել Արմեն Չարչյանին
ԻրավունքԵրևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին կալանավորելու մասին. որոշում է կայացվել մեկ ամսով կալանավորել Արմեն Չարչյանին: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Դատարանն արձանագրել է ինչպես կալանավորման պայման հիմնավոր կասկածի առկայություն, այնպես էլ կալանավորման հիմքերի, մասնավորապես քննությանը խոչընդոտելու հիմքի համատեքստում գտել է, որ ռիսկը բարձր է: Մենք միանշանակ բողոքարկելու ենք որոշումը: Դատարանի որոշումը ոչ իրավաչափ է, անհիմն որոշում է: Փաստացի ևս մեկ անգամ ընդգծվեց այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում»,- ասաց Ալեքսանյանը: