Հայերեն
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»

Իսպանացի բժիշկներն Արցախում անվճար վիրահատություններ կանցկացնեն. բժիշկների առաջին խումբն արդեն Արցախում է

Հասարակություն

Մի խումբ իսպանացի բժիշկներ Արցախում են։ Նրանք այնտեղ կմնան շուրջ մեկ շաբաթ, որի ընթացքում  25-30 վիրահատություններ կանցկացնեն։ Վիրահատությունները կանցկացվեն «AMADeA» («Հայաստանի բարեկամների բժշկական ասոցիացիա» ) բարեգործական բժշկական կազմակերպության շնորհիվ, որ ստեղծվել է 44-օրյա պատերազմից անմիջապես հետո՝ դեկտեմբերին։

«Մենք կապ ենք պահել Արցախի առողջապահության  նախարարության հետ, նրանք մեզ  փոխանցել են մոտ 100 հոգու ցուցակ, որտեղ ներգրավված են ոչ միայն զինծառայողներ, այլև ԱՀ քաղաքացիներ: Իհարկե, մենք հասկանում ենք, որ հինգ օրում չենք կարողանա  այդքան վիրահատություն կատարել, ուստի այդ ցանկից նախատեսել ենք 25-30-ն իրականացնել»,- մեզ հետ զրույցում նշում է կազմակերպության նախագահը՝  Լիլիան Գրիգորյանը: Վերջինս Մադրիդի «Գրիգորիո Մարանիոն» հիվանդանոցի ինտերվենցիոն սրտաբանական բաժանմունքի սրտաբան է, բժշկական գիտությունների դոկտոր։ Նրա խոսքով՝ պատերազմից հետո պարզ դարձավ՝ Արցախում բժիշկների պակաս կա, մի շարք մասնագետներ են անհրաժեշտ։

 «Մեր կազմակերպությունում ներգրավված մասնագետներն աշխատում են տարբեր բնագավառներում: «AMADeA»-ի գործունեությունը իրականացվում է երեք ուղղություններով` ասիստենցիալ, կրթական և հետազոտական:  Այս երեք ուղղություններով էլ փորձելու ենք հնարավորինս օգտակար լինել և օգնել»,- իրենց գործունեությունը  ներկայացնում է Լիլիան Գրիգորյանը։

Վերջինս նշում է, որ Հայաստան եկած բժիշկների մեծամասնությունը իսպանացի են, և նրանց օգնությունն անգնահատելի է այս իրավիճակում:

«Ի տարբերություն մի շարք երկրների` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի կամ Ռուսաստանի, ապա Իսպանիայում հայ համայնքը փոքր է, իսկ հայ բժիշկներն այդքան էլ շատ չեն: Մենք համախմբվեցինք և ստեղծեցինք կազմակերպությունը, որովետև մինչ պատերազմը հայ համայնքն Իսպանիայում այդքան էլ համախմբված չէր: Որոշեցինք, որ պետք է որևիցե ձևաչափ կամ հարթակ ստեղծենք` մոբիլիզացնելով Իսպանիայում հայ համայնքը: Մեր նպատակներից մեկը նաև մեր իսպանացի ընկերներին ու կոլեգաներին իրադրությունը, Հայաստանում և Արցախում տիրող իրականությունը պատմելն է։ Նրանք պատրաստակամություն են հայտնել այսպիսի աջակցություն ցուցաբերել, իսկ մեր կազմակերպությունը էլ զբաղվում է այդ աշխատանքների կոորդիանացմամբ և' Իսպանիայում, և' Հայաստանում»,- նշում է ասոցիացիայի նախագահը։

Այս ամիսների ընթացքում Հայաստանի ու Արցախի համար իրականացրել է տարբեր կրթական ծրագրեր։ Կազմակերպվել են օնլայն կոնֆերանսներ, որոնց թեմաները առաջարկել են հենց հայ բժիշկները:

«Մենք մի շարք նպատակներ ունենք, որոնց մեջ մտնում է նաև հայ բժիշկներին, բուժքույրերին Իսպանիայում վերապատրաստելը, սակայն կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված դեռ չենք կարողացել դա իրականացնել: Վստահ եմ, որ առաջիկայում, երբ Իսպանիայում սահմանափակումները հանվեն, անպայման այդ ուղղությամբ կաշխատենք: Վերապատրաստված բժիշկները կգործուղղվեն մարզեր, բոլորս էլ լավ հասկանում ենք, որ հիմա մարզերում մասնագետների կարիք առավել շատ կա, քան մայրաքաղաքում»,-ընդգծում  է Լիլիան Գրիգորյանը:

Իսպանացի բժիշկներն իրենց հետ բերել են նաև պրոթեզներ, տրավմոտոլոգիական վիրահատությունների էնդոպրոթեզներ, ընդհանուր վիրահատությունների համար անհրաժեշտ տարբեր սարքավորումներ,ռեաբիլիտացիոն սարքեր և տարբեր պրեպարատներ։

Ասոցիացիայի նախագահի խոսքով` նրանց նպատակն է, ոչ թե ամեն ինչ ներկրել արտերկրից, այլ ստեղծել լավագույն պայմանները հայ բժիշկների համար: Ասում է` այդ պատճառով նրանց հարկավոր է անմիջական շփում ապահովել հենց հայ բժիշկների հետ, որի շնորհիվ կազմակերպությունը կկարողանա օբյեկտիվ գնահատել Հայաստանում բժշկական համակարգը` փորձելով լրացնել բացերը: Հենց այդ նպատակով էլ ստեղծվել է  հարցման հարթակ, որում հայ բժիշկների ներգրավվածությունը շատ կարևոր է: 

«Նման բարեգործական ընկերություններ շատ կան, մենք ուզում ենք չկրկնել նրանց: Մեր նպատակն է լրացնել նրանց, նրանց բացթողումները: Կարծում եմ լավագույն տարբերակը համակարգում դրական փոփոխություննների  համար հայ երիտասարդ բժիշկներին մոտիվացնելն է: Մենք վերջերս  մրցույթ էինք կազմակերպել և մրցանակներ տվել այն հինգ երիտասարդ բժիշկներին, որոնց հետազոտական աշխատանքները լավագույնն էին: Հույս ունենք, որ հետագայում նման հետազոտական աշխատանքները կկարողանանք ներկայացնել նաև միջազգային մակարդակում»,- նշում է Լիլիան Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է կազմակերպության հետագա գործունեությանը,  իսպանացի բժիշկների ներգրավմանը, Լիլիան Գրիգորյանն ասում է, որ բժշկական այս խմբով սա Հայաստան ու Արցախ իրենց առաջին այցն է, բայց սա դեռ միայն սկիզբն է: Իրենց աշխատանքը Արցախում և Հայաստանում  լինելու է շարունակական։

«Սա շարունակական է լինելու»,-  ընդգծեց Լիլիան Գրիգորյանը։

Փաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն ԿարապետյանՍա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասինՓաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարությունՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններումՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՆիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հանրայինը. Հրաժարական պիտի տան. Մենուա ՍողոմոնյանԱնհրաժեշտ է ընդդիմության համախմբումը Անկախության հռչակագրի պաշտպանության համար. Ավետիք ՉալաբյանԱյսօրվա հրամայականը նոր պայքարի առաջբերումն է. «Համահայկական ճակատ» Շարժում300 ստորագրությամբ հանրագիր՝ հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի և հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի հրաժարականի պահանջովՀանրայինը հատուկ Թաթայի համերգը հեռարձակեց, որ մոռացվեն ազգային սգի օրերը. Աննա ԿոստանյանUcom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումըԻշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ում