Հայերեն
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան 

Ընտրացուցակները արժանահավատ չեն․ հարկավոր է քննություն սկսել․ Արտակ Թովմասյան

Քաղաքականություն

ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցել է «Թովմասյան» հիմնադրամի նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արտակ Թովմասյանի հետ՝ օրեր առաջ նրա կողմից ընտրացուցակներում հայտնաբերված խախտումների մասին:

-Պարո՛ն Թովմասյան, ընտրություններից առաջ Դուք Ձեր ասուլիսի ընթացքում հայտարարել էիք, որ ընտրացուցակներում բազմաթիվ ընտրակեղծիքներ եք նկատել: Ի՞նչ մեթոդով է Ձեր թիմը կատարել ուսումնասիրությունը, և ինչպիսի՞ կեղծարարությունների մասին է խոսքը:

-Կատարվել է police.am կայքում տարբեր ամսաթվերին տեղադրված (2018թ., 2021թ․ մայիսի 31, 2021թ․ հունիսի 13) ընտրացուցակների տող առ տող համեմատություն։ 2018թ․ կամ 2021թ․ մայիսի 31-ի ցուցակներում մարդկանց տվյալների բացակայության պատճառները քննարկվել են ԱՎՎ աշխատակիցների հետ։ Վերջիններս ասել են, որ որոշ դեպքերում մարդիկ ճշտումներ են մտցրել իրենց անձնական տվյալների մեջ, ինչի պատճառով տարբեր ցուցակներում չեն նույնականացվում։ Դրա համար կիրառվել է հատուկ տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս գնահատել նմանության աստիճանը, գտնել «նմանին», անգամ եթե նրա անվան, ազգանվան, հայրանվան կամ ծննդյան ամսաթվի մեջ փոխվել է, օրինակ, մեկ նիշ: Կա այդպիսի շուրջ 10 հազար դեպք: Ինքնին մտահոգիչ է, որ 3 տարում 10 հազար հոգի կարող էր անձնագրային տվյալ փոխել, սակայն դա ռազմական անվտանգության խնդիր է և ընդհանուր ավելացածների թվի վրա գործնականում չի ազդում: Ավելացած մարդկանց ցուցակը հնարավորություն է ստեղծում, որպեսզի պետական ռեսուրսի տերը, գոյություն չունեցող մարդկանց անուններով, լցոնումներ կատարի։

-Նշել եք, որ 200 000-ից ավելի մարդիկ են հայտնվել ցուցակներում։ Ո՞ւր էին նախկինում այդ մարդիկ և ինչպե՞ս են հայտնվել ցուցակներում:

-Այս հարցը պետք է տալ ցուցակները կազմողին, իսկ իրողությունը կարող է պարզել միայն քննությունը։

-Արդյո՞ք Ձեր նշած խնդրահարույց կետերը գտնվում են իշխանության բարձր օղակների հոգածության ներքո, և դա փո՞րձ է արդյոք՝ ընտրությունների արդյունքերի վրա ազդելու: Այս անբարեհաճ իրավիճակը ընտրակեղծիք կատարելու հնարավորություն է, սակայն փորձ կկատարվի, թե ոչ, կարելի է պարզել ընտրություններից հետո:

-Ընտրություններից հետո, գոյություն ունեցող պրակտիկայի համաձայն, փաստացի ընտրածների ցուցակները բաժանվում են ընտրություններին մասնակցած կողմերին՝ կուսակցություններ, դաշինքներ և այլն: Մեր տեխնոլոգիական հնարավորությունները թույլ են տալիս համեմատել փաստացի ընտրածների ցուցակը ընտրողների ցուցակի հետ և պարզել՝ արդյոք կասկածելի կարգավիճակ ունեցող անձանց անունից ընտրություններին մասնակցություն եղել է, թե ոչ։

-Ինչպե՞ս է լինում, որ միևնույն հասցեում գրանցվում են 100-ից ավելի մարդիկ։ Քանի՞ նման դեպք է արձանագրել Ձեր համակարգի վերլուծությունը:

-2300-ից ավելի հասցեներում գրանցված են 8 հոգուց ավելի մարդ՝ 92 ընտրող, 42 ընտրող և այդպես մինչև 9։ Այդ բնակարաններում ութ հոգուց ավելի ընտրողների ընդհանուր քանակը կազմում է մոտ 4300 հոգի։ Այս երևույթը փաստում է, որ գոյություն ունի պրակտիկա՝ մարդուն գրանցել նրա հետ կապ չունեցող հասցեում։ Ընդհանուր առմամբ՝ կա 411.000-ից ավելի բնակարան և 371.000-ից ավելի տուն։ Դրանցում, օրինակ, մի-մի հոգի ավելի գրանցելով՝ կարող են տասնյակ հազարներով մարդ ավելացնել: Մեր ուսումնասիրության արդյունքները չեն կարող ծառայել ճշգրիտ հաշվարկ կատարելու համար, սակայն ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցուցակները արժանահավատ չեն։ Իրական պատկերը կարող է պարզել միայն ընտրացուցակում տվյալների ընդգրկման հիմքերի քննությունը։

-Պարո՛ն Թովմասյան, աղաղակող փաստերը Ձեր ձեռքում են։ Ի՞նչ եք պատրաստվում անել:

-Այս պահին ավելի խորությամբ և մանրամասներով կատարվում են ուսումնասիրություններ և համակողմանի վերլուծություն, հետագայում կհրապարակենք կասկածելի դեպքերի ամբողջական պատկերն արտացոլող և հիմնավորող տեղեկություն:

Հիշեցնենք, որ Արտակ Թովմասյանը հրավիրել էր ասուլիս եւ ներկայացրել ընտրական ցուցակներում առկա խնդրահարույց կետեր, մասնավորապես`

1. 2021թ. մայիսի 31-ի ցուցակում կա 200 հազարից ավելի մարդ, որոնք բացակայում են 2018թ.-ի ցուցակում,

2. Ըստ այդ վերլուծության, եթե քաղաքացին 2018թ․ ընտրություններում գրանցված է եղել Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանի 1 Փ. 1 Փկղ. 2 հասցեում, ապա 2021 թվականին միայն վարչական շրջանի անունն է փոխվել և նույն քաղաքացին գրանցվել է Ագարակ համայնքի 1 Փ. 1 Փկղ. 2 հասցեում։ Հենց այս դեպքերն են, որ կասկածելի շատ են և կազմում են շուրջ 14․000:

3. 2021թ. հունիսի 13-ի ցուցակում կա մոտ չորս հազար մարդ, որոնք բացակայում են արդեն 2021թ. մայիսի 31-ի ցուցակում,

4. 2018թ. ցուցակում կան բնակարաններ (ոչ թե շենք/տուն, այլ բնակարան), որոնցում գրանցված են անգամ 158 կամ 102 կամ 70 կամ 48 և այլ անհավանական մեծ թվով անձինք: 2021թ. հունիսի 13-ի ցուցակում մարդկանց խտությունը մեկ բնակարանում, ինչպես նաև խիտ բնակեցված բնակարանների հասցեները փոխվել են: Ամենախիտ բնակեցված բնակարանների թվերը դարձել են 142 կամ 92 կամ 54 կամ 42 կամ 25:

«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանLoud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում 85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութ