Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ Բարսելոնայի դիտակետում
ՍպորտՌոբին Գոսենսի հիանալի խաղը Եվրո-2020-ում, մասնավորապես Պորտուգալիայի դեմ խաղում (4-2), էական հետաքրքրություն է առաջացրել նրա անձի նկատմամբ:
Լրագրող Ֆլորիան Պլատենբերգը հայտնում է, որ կատալոնական «Բարսելոնան» հետաքրքրված է «Ատալանտայի» 26-ամյա պաշտպանի ծառայություններով:
Նշվում է, որ իտալական ակումբը ցանկանում է 35 միլիոն եվրո ստանալ իր պաշտպանի համար:
Հիշեցնենք, որ Գոսենսի և «Ատալանտայի» միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը: Նախորդ մրցաշրջանում Գոսենսը ևս փայլուն խաղաց. նա խփեց 12 գոլ ու կատարեց 8 գոլային փոխանցում: