Երգչուհի МакSим-ին արհեստական կոմայի մեջ են գցել. բժիշկը կորոնավիրուսի կասկած ունի
ՄշակույթՌուս երգչուհի Մարինա Մաքսիմովան (МакSим) արհեստական կոմայի մեջ է գտնվում: Ինչպես հաղորդում է Взгляд-ը` հղում անելով երգչուհու ներկայացուցչին, երգչուհուն արհեստական քնի մեջ են գցել` թոքաբորբի ֆոնին, սակայն կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է եղել:
«Կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական են եղել առայժմ, նրա մոտ թոքաբորբ է ախտորոշվել: Սակայն բժիշկը, իհարկե, կորոնավիրուսի կասկած ունի»,- հավելել է նա: