Ահազանգ. Ալեն Սիմոնյանը քվեարկելուց հետո 15 րոպե մուտքի մոտ կանգնած բարեւում ու շփվում է ընտրողների հետ
ՔաղաքականությունԼրագրող Սյուզի Բադոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Քիչ առաջ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը մտել է Երևանի Սարյան փողոցի վրա գտնվող իր ընտրատեղամաս՝ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց, քվեարկել և դուրս է եկել ու մուտքի մոտ արդն 15 րոպե կանգնած ձեռքով բարևում է մարդկանց ու չի հեռանում տարածքից, մինչդեռ օրենքն արգելում է թեկնածուին լինել տարածքում 50 մ հեռավորությունից:
Տեղամասի հանձնաժողովի նախագահը չի միջամտում քայլականի քարոզչության տեսարանին, չեն հեռացնում բարձրաստիճան պաշտոնյային տարածքից՝ այդպիսով օժանդակելով ՔՊ-ի օգտին քարոզչությանը:
ԸՆԴԳԾԵՄ 15-20 րոպե է արդեն, ինչ Ալենն իր ջերմ բարևելով ու տարածքում ընտրողի հետ տետ ա տետ շփվելով ուղղորդում է ընտրողներին»: