7 ֆուտբոլիստ հեռացել է Նոայից
Սպորտ«Նոայի» ֆուտբոլիստներ Ալան Տատաևի, Հելիստանո Մանգայի, Արթուր Ստեփանյանի, Նիկիտա Դուբչակի, Կիրիլ Բոռի, Սամվել Հունանյանի, Մաքսիմ Դանիլինի պայմանագրերի ժամկետը սպառվել է և նրանք ավարտում են ելույթները թիմի կազմում: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Երևանյան ակումբը շնորհակալություն է հայտնել տղաներին թիմի կազմում կատարած մեծ աշխատանքի, նվիրվածության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն մաղթել նրանց հետագա կարիերայում: