Այսօր կրկին հարձակվել են «Ազատություն» կուսակցության Կապանի գրասենյակի վրա, պոկել են պաստառները. Հրանտ Բագրատյան
Ալտերնատիվ կարծիքԱյսօր կրկին հարձակվել են Ազատություն կուսակցության Կապանի գրասենյակի վրա։ Պոկել են բոլոր պաստառները։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Դեռ երեկ ոստիկանապետն ասում էր, թե նախօրեին կատարված հարձակումն իրենք չեն։ Դե հիմա կրկնվում է։ Ս՞ա ինչի հետ է կապված։ Միգուցե երեկվա հեռուստաբանավե՞ճի, որտեղ նիկոլը պարտություն կրեց։ Միջադեպի վրա հրավիրում եմ ԿԸՀ-ի ուշադրությունը։