Հայերեն
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան

Վերածնվեցի, երբ գերությունից հետո ոտք դրեցի հայրենի հողիս վրա. ուխտի ժամանակ Էրիկի մայրը զգաց՝ որդին վերադառնում է տուն

Հասարակություն

Ես Էրիկիս պատերազմի սկսվելու առաջին իսկ օրից սպասել եմ, չեմ մտածել, որ իր հետ կարող է ինչ-որ վատ բան լինել, բայցև սրտի խորքում մի զգացողություն ունեի, որ տղաս պատերազմից ուշ է վերադառնալու, ցավոք սրտի, այդպես էլ եղավ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում գերեվարված ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող Էրիկ Խաչատրյանի մայրը՝ Լիաննա Խաչատրյանը: 

Հունվարի 15-ին իր 19 ամյակը Էրիկը դիմավորել է ադրբեջանական բանտում և այն ժամանակ նա անգամ պատկերացում չուներ, որ, ամիսներ շարունակ գերության մեջ մնալուց հետո, հունիսի 12-ին կրկին ոտքերի տակ զգալու է հայրենի հողը: Ընտանիքը շատ պատահական է իմացել Էրիկի վերադարձի մասին, սակայն այդ օրը մայրը ինչ-որ տարօրինակ կանխազգացում է ունեցել. «Ամեն շաբաթ օրը անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողների հետ գնում էի ուխտագնացության, վերջին անգամ գնացինք Ծաղկեվանք, դա իմ երրորդ ուխտագնացությունն էր, 6 կմ քայլել էինք, բայց այս անգամ ես ինձ շատ վատ էի զգում, թույլ էի ու այդպես, ինձ վատ զգալով, ասացի՝ անգամ ծնկաչոք, բայց մեկ է, ես պետք է հասնեմ Ծաղկեվանք: Հասանք եկեղեցի ու պատարագի ժամանակ ես շրթունքներիս զգացի Էրիկիս համն ու հոտը, որը որ 2020 թվականի հունիսի 24-ից չէի զգացել՝ Էրիկին բանակ ճանապարհելու օրվանից: Վերադարձանք տուն ու ինձ սկսեցին անընդհատ զանգեր գալ, պատասխանեցի մեզ հետ ուխտագնացությանը մասնակցած տեր հոր զանգին, որն ինձ ասաց՝ 15 գերի է վերադառնում, մի նկար կա տեսնեմ նրանցից մեկը Էրիկն է, թե ոչ: Ես բացում եմ նկարը ու, տեսնելով տղայիս, այնպես եմ բղավում, որ մինչև հիմա էլ ձայնս կտրված է»,- ծիծաղելով պատմում է Էրիկի մայրը:

Լիաննան նշեց, որ էրիկը գերեվարվելիս վիրավորում է ունեցել աջ ոտքից և փամփուշտը մինչև հիմա գտնվում է Էրիկի մարմնում. «Գերության ընթացքում չի հեռացվել փամփուշտը, այն ոտքից տեղաշարժվել է և հիմա գտնվում է նրա մեջքում: Տղաս մի փոքր կաղում է, բայց շուտով վիրահատություն կտանի, որից հետո ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե, գտնվելով արձակուրդում, Էրիկն ազատ ժամանակ ինչով է զբաղվում, մայրը պատասխանեց. «Եթե անկեղծ լինեմ, ապա Էրիկն ազատ ժամանակ չունի, իրեն են այցելում մեր բարեկամները, ընկերները, մեծ թիվ են կազմում նաև անծանոթները, որոնք մեզ հետ հավասար կիսում են մեր ուրախությունը: Մինչև գիշերը ժամը 4-ը հյուրեր ենք ընդունում ու ճանապարհում»,- ծիծաղելով պատմում է Լիաննան: 

Վերջինս նշեց, որ տղան խուսափում է պատմել իր գերեվարված օրերից, մայրը նկատում է՝ գերությունից առաջ և հետո տղայի մեջ մեկ փոփոխություն է նկատում՝ տղան հասունացել է. «Խոսելով բանակ նոր զորակոչված և գերությունից ետ վերադարձած Էրիկիս մասին, կարող եմ ասել, որ նույնն է, պարզապես, հիմա շատ ավելի հասուն աչքերով է կյանքին նայում»,- ասաց նա:

Վերագնահատելով կյանքը՝ Էրիկը շնորհակալ է Աստծուն, որ իրեն տրվել է ապրելու 3 հնարավորություն. «Աստված ինձ 3 անգամ է կյանք տվել՝ մեկը, որ ծնվել եմ, մյուսը, որ հրազենային կրակոցի հետևանքով փամփուշտը մխրճվել է զինվորական սաղավարտիս մեջ և երրորդ անգամը, որ ադրբեջանական գերությունից հետո ես կրկին ոտք եմ դնում հայրենի հողիս վրա»,- Էրիկի խոսքերը մեջբերեց մայրը:

8 ամիս անց փոխվել է ոչ միայն Էրիկը, այլև իր նպատակներն ու երազանքները. ներկա պահին կյանքի կոչելու 2 կարևոր նպատակ ունի. «էրիկը երազ է տեսել և ուզում է զոհված զինծառայողներին նվիրված խաչքար տեղադրել մեր՝ Արարատի մարզի Խաչփառ գյուղում: Մյուս նպատակն էլ աղքատ ու անապահով ընտանիքներին օգնելն է»,-հպարտությամբ ասաց մայրը:

Վերջինս իր գոհունակությունն է հայտնում հայ ազգին և բոլոր այն մարդկանց, որոնք աղոթել են Էրիկի՝ տուն վերադարձի համար. «Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ում ջանքերի շնորհիվ մեր բոլոր տղաները վերադարձել են, խնդրանք ունեմ, որ իրենց բարի գործը շարունակեն ու բոլոր մեր որդիները տուն գան»,- ասաց Լիաննան՝ խորհուրդ տալով գերեվարված զինծառայողների ծնողներին, որ երբեք չչարանան Աստծու դեմ. «Աստված բոլորին տուն է բերելու, իմ տան նույն ուրախությունը ես ցանականում եմ բոլորին, իսկ ովքեր զոհվել են խոնարհվում եմ մեր հերոսների առջև»,- ասաց հերոսի մայրը:

Զվարթ Պետրոսյան

      


Ավելին...
12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն ՔոչարյանՉենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ ԿարապետյանՔաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն ՖերոյանՓաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավորԴատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի ՍուքիասյանՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. ԱբրահամյանՊատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանUcom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրելՁևակերպի՛ր Յունիբանկի Visa Digital թվային քարտ՝ գնումների և փոխանցումների համարԻրենց պլանը չի իրագործվելու. իրենք Ալիեւից են վախենում. ՖարմանյանԷս կալանքով ոչնչի չեն հասնելու, համոզելու գործընթաց է սկսվել. ՄելոյանՍամվել Կարապետյանի վրա կալանքը 0 ազդեցություն է ունենալու. ՎարդեւանյանԱյսօրվա իշխանությունը քաղաքական հարցերը լուծում է հետապնդումների լեզվով. Աննա ԿոստանյանՍամվել Կարապետյանին կրկին կալանավորելու այսօրվա որոշումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանի պետական կառույցները կատարում են Փաշինյանի հրահանգները. «Ուժեղ Հայաստան» կուսակցությունՊետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումները