Փաշինյանը կորցնում է վարկանիշը, լավագույն դեպքում 8-10 տոկոս ունի
ՔաղաքականությունՆիկոլ Փաշինյանը հետեւողականորեն կորցնում է իր վարկանիշը, եւ արդեն օրեր անց կարող է լուրջ խնդիրների բախվել։ Թե՛ անկախ փորձագետների կանխատեսումներով, թե՛ իր կողմից վերահսկվող կառույցների միջոցով Փաշինյանը պարզել է, որ անվերադարձ կորցնում է աջակցությունը նույնիսկ ամենահավատարիմ կողմնակիցների շրջանում, եւ այդ փաստը հոգեխանգարման է հասցրել վարչապետի պաշտոնակատարին։ Ընդսմին, շատ փորձագետներ նշում են, որ նման տեմպերով արդեն հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է լավագույն դեպքում հավակնել 8-ից 10 տոկոսի, իսկ դա թույլ կտա ընդամենը մի փոքր խմբակցություն ունենալ Ազգային ժողովում, իսկ իշխանությունը կվերցնեն արմատական ընդդիմադիր ուժերը, որոնք բոլորովին էլ հակված չեն մեղմ վարվել Արցախը տանուլ տված փաշինյանականների հետ։
Այս ներքին տեղեկությունները, իհարկե, գաղտնի են պահվում թիմակիցների մեծ մասից, բայց ընդհանուր տրամադրությունները նրանց էլ են փոխանցվում, եւ առաջիկայում չի բացառվում նոր բացահայտումների ականատեսը լինենք։ «Քաղաքացիական պայմանագրի» պաշտոնյաներն ու պատգամավորներն ուղիներ են փնտրում մաքրագործվելու, որպես Նիկոլ Փաշինյանի զոհեր ներկայանալու, կամ էլ ընդդիմության հետ կամուրջներ գցելու հարցում։ Մեր աղբյուրը նշեց, թե հենց այս համատեքստում էր Էջմիածնի քաղաքապետի եւ Տարածքային կառավարման նախարարի զրույցի արտահոսքը, որտեղ երկու բարձրաստիճան պաշտոնյա Նիկոլ Փաշինյանին ներկայացնում էին որպես հոգեկան խնդիրներ ունեցող անձի։