Զելենսկին նշել է, թե Բայդենի հետ հանդիպմանն ինչ թեմաներ է քննարկելու
ՔաղաքականությունՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ կատարելիք այցի ընթացքում նախատեսում է 3 հիմնական թեմաներ քննարկել այդ երկրի նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին նա ասել է Agence France-Presse-ին, Reuters-ին և Associated Press-ին տված հարցազրույցում, հայտնում է պետության ղեկավարի կայքը:
Զրույցի ընթացքում Զելենսկին հիշեցրել է, որ Ջո Բայդենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում ինքը հրավեր է ստացել հուլիսի վերջին այցելել ԱՄՆ:
«Միացյալ Նահանգների առաջնորդի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին հույս ունի քննարկել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցության գործողությունների ծրագիր տրամադրելու հարցը, տնտեսական աջակցությունը, ինչպես նաև երկրի արևելքում անվտանգության հետ կապված իրավիճակը»,- ասված է հայտարարության մեջ:
Ավելին․․․