Երևանում, Վանաձորում, Գյումրիում կենսաթոշակը կվճարվի անկանխիկ. Կան բացառություններ
ՏնտեսությունԱյսօր կառավարության նիստում գործադիրը որոշում կայացրեց փոփոխություն կատարել կենսաթոշակը վճարելու գործընթացում:
Փոփոխության համաձայն, 2021 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը Երևանում, Վանաձորում ու Գյումրիում վճարվելու է անկանխիկ եղանակով, բանկի կամ ազգային օպերատորի միջոցով՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, երբ կենսաթոշակառուն 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է նրա 75 տարին, կամ երբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին:
Նախագիծը մանրամասն՝ այստեղ (հարց համար՝ 44):
Ավելին...