Եվրո-2020․ Պորտուգալիան զրկվեց առաջատար պաշտպանից կորոնավիրուսի պատճառով
ՍպորտԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Պորտուգալիայի հավաքականի պաշտպան Ժոաու Կանսելուն վարակվել է կորոնավիրուսով եւ չի կարողանա մասնակցել Եվրո-2020-ին, հաղորդում է Պորտուգալիայի ֆուտբոլային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։
Նրա թեստի պատասխանը դրական է, լուրջ ախտանիշ չունի, սակայն ստիպված կլինի ինքնամեկուսանալ։
Ժոաու Կանսելուին փոխարինել է Պորտուգալիայի մինչեւ 21 տարեկանների հավաքականի եւ իտալական «Միլանի» (տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին») պաշտպան Դիոգո Դալոն։
Եվրո-2020-ի խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականը հունիսի 15-ին կմրցի Հունգարիայի, հունիսի 19-ին՝ Գերմանիայի, հունիսի 23-ին՝ Ֆրանսիայի հավաքականի հետ։