Մարդ կարող է ռազմական գործից չհասկանալ, բայց դիվանագիտությունից էլ չհասկանա ու Ակնայի ականապատման քարտեզի նման հզոր խաղաթուղթը տա ընդամենը 15 ռազմագերու դիմա՞ց․ ռազմական փորձագետ
Ալտերնատիվ կարծիքՌազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է տեղեկությանը, որ Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 15 ռազմագերի՝ Ակնայի ականապատման քարտեզի դիմաց։ Գրառման մեջ ասվում է․
«Հայաստանը Ադրբեջանին է հանձնել Ակնայի ականապատման քարտեզը 15 ռազմագերիների դիմաց, ովքեր ունեցել են ռազմագերու կարգավիճակ, ըստ պաշտոնական Բաքվի։ Այսինքն` քրեական գործերով չեն անցնում։
Որպեսզի պարզ լինի, թե ինչ հզոր խաղաթղթի մասին է խոսք գնում, թվերով ներկայացնեմ։ Ակնայի ողջ շրջանի քարտեզն է տրվել, որտեղ 100 000 տանկային և հետևակի համար նախատեսված ականներ են տեղակայված եղել։ Մարդ կարող է ռազմական գործից չհասկանա, բայց դիվանագիտությունից էլ չհասկանա ու նման հզոր խաղաթուղթը տա ընդամենը 15 ռազմագերու դիմաց։ Շուտով Ակնայի ողջ շրջանը ակտիվ կյանքով է սկսելու ապրել, չեք պատկերացնի, թե դա ինչ էր Ադրբեջանի համար․․․