Հայերեն
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան 

ԲՀԿ-ի ծրագրի հիմքում «հնարավորությունների հավասարության» գաղափարն է

Քաղաքականություն

26 քաղաքական ուժեր արդեն իսկ ներկայացրել են իրենց ծրագրային հիմնադրույթները: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի մասին ենք զրուցել տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ: 

- Ինչո՞վ է առանձնանում ԲՀԿ նախընտրական ծրագիրը, ո՞րն է դրա հատկանշական կողմը: 

- Ծրագրի բոլոր կողմերը մեկ հարցազրույցի միջոցով հնարավոր չէ ներկայացնել, բայց առանձին, իմ կարծիքով, հասարակության համար կենսական նշանակություն ունեցող, երկրի զարգացման տեսանկյունից կարեւորվող որոշ դրույթների կարելի է անդրադառնալ: Տեւական ժամանակ քաղաքական դաշտում գործող, խորհրդարանում մշտապես ներկայացված քաղաքական ուժերը միմյանցից տարբերվել են պետության սոցիալ-տնտեսական մոդելի ձեւավորման ուղղությամբ հետեւողական, երբեմն՝ ոչ այնքան հետեւողական, գործունեությամբ: ԲՀԿ-ն, թվում է, իր բոլոր ծրագրերով, այդ թվում՝ նախընտրական, ավելի հետեւողականորեն ձգտել է «սկանդինավյան» մոդելի ձեւավորմանը, որը հյուսիսեվրոպական երկրների (Դանիա, Իսլանդիա, Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա) տնտեսական եւ սոցիալական մոդելն է: Թեպետ գոյություն ունեն նշանակալի տարբերություններ այդ երկրների միջեւ, դրանք բոլորն ունեն ընդհանուր կողմեր: Դրանց թվում է համընդհանուր բարեկեցության պետությունը, որն ուղղված է անհատական ինքնավարության բարձրացմանը, սոցիալական շարժունության աջակցությանը եւ մարդու հիմնական իրավունքների ապահովմանը, ինչպես նաեւ տնտեսության կայունությանը: Հավանաբար, կուսակցության անվանումը պատահական չի ընտրվել. իր ստեղծման օրվանից «Բարգավաճ Հայաստանը» փորձել է առավելագույն ներդրումն ունենալ համընդհանուր բարեկեցության պետության կառուցման գործում՝ խորհրդարանում մեծամասնություն չկազմելու պայմաններում: Պարզ ասած, «սկանդինավյան» մոդելը սոցիալական պետության տեսակ է, որը տարբերվում է սոցիալական պետությունների մյուս տեսակներից՝ աշխատուժի առավելագույն մասնակցության (համընդհանուր զբաղվածություն), սեռական հավասարության, էգալիտարիզմի, հարստության վերաբաշխման բարձր աստիճանի վրա իր շեշտադրմամբ:

- ՀՀ սահմանադրության հոդված 1-ով Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Հետեւաբար, կարելի՞ է ասել, թե մեր երկիրն այդ մոդելով է զար­գանում:

- Ոչ, համենայնդեպս՝ սոցիալականի մասով: ՀՀ-ում սոցիալական արդարության մասին խոսել չենք կարող, քանի որ եկամուտների մեծ բեւեռացում կա, բացի դրանից՝ բնակչության աղքատության մակարդակը բավական բարձր է: Սոցիալական պետության բնորոշ կողմերից է հասարակության համընդհանուր բարեկեցությունը, ինչը չի ենթադրում, որ հարուստներ չեն կարող լինել: Հարուստ կամ դրան մոտ կենսամակարդակ ունեցողներ կարող են լինել բացառապես ձեռնարկատիրական հաջող գործունեությամբ զբաղվողները: Մյուս մասի, օրինակ, կրթության ոլորտի աշխատողների կամ կենսաթոշակառուների բարեկեցությունը պետք է ապահովվի երկրում ստեղծված հարստության վերաբաշխման ողջամիտ բարձր աստիճանի հասնելու ճանապարհով: Այդ առումով, ԲՀԿ-ն առաջարկում է առաջիկա 5 տարիների ընթացքում՝ յուրաքանչյուր տարի, առնվազն 10%-ով բարձրացնել նվազագույն աշխատավարձը եւ կենսաթոշակները: Կարծում եմ, որ նույնիսկ սա էլ բավարար չէ, եթե, ինչպես նշել է իր ելույթում ԲՀԿ ղեկավարը, «մեր հայրենակիցների համար պետք է ապահովել արժանապատիվ կենսամակարդակ»:

- Դուք նշեցիք հարստության վերաբաշխման բարձր աստիճանի մասին: Հավասար բաշխման հիմքում այն գաղափարն է, որը ենթադրում է հասարակության բոլոր անդամների համար հավասար սոցիալական եւ քաղաքացիական իրավունքներով հասարակության ստեղծում: Մինչդեռ ԲՀԿ առաջնորդը ֆինանսատնտեսական էլիտայի ակնառու ներկայացուցիչ է, խոսակցական լեզվով՝ օլիգարխ: 

- Այնպես է ստացվել, որ շուկայական տնտեսության պայմաններում կարող են լինել խոշոր գործարարներ, խոշոր սեփականատերեր, եթե կուզեք՝ օլիգարխներ: Հարավային Կորեայում այդ օլիգարխները (այնտեղ՝ չեբոլները) նպաստեցին երկրի թռիչքային զարգացմանը, որովհետեւ կառավարությունը հստակ խնդիրներ դրեց նրանց առջեւ… Դրա հետ մեկտեղ, խոշոր կորպորացիաները, առանձին խոշոր սեփականատերեր ստանձնում են սոցիալական կորպորատիվ պատասխանատվություն, իրենց վրա են վերցնում որոշակի սոցիալական պարտավորություններ՝ առանց պարտադրանքի. նրանք, գուցե, առաջնորդվում են հետեւյալ սկզբունքով. «Աղքատ հարեւան ունենալը լավ բան չէ»:

Նշեցի, որ «սկանդինավյան» մոդելի յուրահատկություններից մեկն այն է, որ շեշտադրում է արվում համընդհանուր զբաղվածության վրա: Նախընտրական ելույթներից մեկում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշել է. «Պետք է ստեղծվի իրավիճակ, որ ոչ թե աշխատատեղի խնդիր լինի, այլ՝ աշխատողի…»։ «Աշխատողի խնդիրը» հենց աշխատուժի առավելագույն մասնակցություն կամ համընդհանուր զբաղվածություն ապահովելուն է վերաբերում: Իսկ «հնարավորությունների հավասարությունը» ենթադրում է մարդկանց համար, ըստ իրենց կարողությունների եւ ունակությունների, ինքնադրսեւորվելու, ինքնիրացվելու հավասար հնարավորությունների ստեղծում՝ պետության կողմից համապատասխան աշխատատեղերի ստեղծումը խթանելով:
Միաժամանակ, որպեսզի մարդկանց կարողությունները եւ ունակությունները համապատասխանեն արժանապատիվ աշխատատեղերին եւ արժանապատիվ եկամտին, պետք է հասնել կրթության, մասնավորապես՝ բարձրագույն կրթության, «հնարավորությունների հավասարության», ինչի մասին բավական պարզ, գուցե, առաջին հայացքից պոպուլիստական լեզվով իր ելույթներից մեկում օրերս ասաց Ծառուկյանը. «Լսեք, էսօր ուսման վճարները 15-20 տոկոս բարձրանում են, ո՞նց կարող է այդպես լինի, եթե թոշակն ու աշխատավարձը չի բարձրանում: Պետությունը պետք է պայմանագիր կապի, այդ գումարը վճարի, ավարտելուց հետո ուսանողին տեղավորի աշխատանքի, նա էլ 5 տարում այդ պարտքը փակի»: Այս հայտարարությունն ընդամենը գաղափար է, որը պետք է մանրազնին մշակվի, իսկ առարկայի մեջ չխորանալու դեպքում այն կարելի է որակել որպես ուտոպիստական: 

Վստահաբար, պարոն Ծառուկյանը ծանոթ չէ «Դեպի գիտելիքի հասարակություններ» UNESCO-ի 2005 թվականի զեկույցին, որում ասված է. «Չնայած թվացող ուտոպիստականությանը, …զարգացող երկրների առնչությամբ կարելի է առաջարկել ֆինանսավորման համակարգեր, որոնք կապահովեն հնարավորությունների հավասարություն կրթության ոլորտում»: Խոսքը վերաբերում է ХХI դարում կրթության միջազգային հանձնաժողովի ներկայացրած «կրթության ժամանակի վարկ» հայեցակարգին, ըստ որի՝ ենթադրվում է վարկի տրամադրում պետության միջոցների հաշվին: Այդ վարկն ապահովում է անվճար ուսուցում որոշակի, յուրաքանչյուր երեխայի համար միեւնույն թվով տարիների ընթացքում, ինչը հնարավորություն է ընձեռում նպաստել՝ իրացնելու հավասար հնարավորությունները: Հատկանշական է, որ վարկը յուրաքանչյուր ուսանողին պետք է հնարավորություն ընձեռի իր թեկնածությունն առաջարկելու նախընտրած ուսումնական հաստատություն՝ ընդունվելու համար: Հայտարարված թեկնածուի հետ ուսումնական հաստատության համաձայնելու դեպքում պետությունը վճարում է ուսումնառության փաստացի արժեքը: Անվճար կրթության ժամանակային լիմիտը սպառվելուց հետո, հետագա ուսումնառության արժեքը վճարում է ուսանողը՝ այն շարունակելու մտադրության դեպքում: Ուսումնառության ժամանակի սահմանափակ լինելը կարող է նպաստել սովորողների պատասխանատվության բարձրացմանը, քանի որ ինչ-որ քննություն չհաղթահարելու դեպքում նրանք ստիպված կլինեն ինքնաֆինանսավորել կրթության ծախսերը: 

Հետեւաբար, ԲՀԿ-ի՝ կրթության ֆինանսավորման վերաբերյալ առաջարկությունը կարող է եւ պետք է զարգացնեն նորընտիր ԱԺ-ն, նոր կառավարությունը, քանզի միայն կրթության ֆինանսավորման նկարագրված համակարգի ներդրմամբ է հնարավոր իրականացնել Ծառուկյանի արտահայտած հետեւյալ գաղափարը. «Գիտելիքներ եւ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով չպետք է զրկվի կրթություն ստանալու իրավունքից»:

 

Վերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանLoud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում