154,2 տրիլիոն դոլար. համավարակի ընթացքում ամերիկացիների բարեկեցության մակարդակը ռեկորդային աճ է արձանագրել
Տնտեսություն2021 թվականի առաջին եռամսյակում ԱՄՆ բնակչության ակտիվները, բացառությամբ ֆիզիկական անձանց պարտքի, հասել են ռեկորդային 154,2 տրիլիոն դոլարի:
Այս մասին հայտնել է ԱՄՆ դաշնային պահուստների համակարգը՝ նշելով, որ անցյալ տարվա մարտին կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր ցուցանիշն աճել է 26,3 տրիլիոն դոլարով:
Եռամսյակային կտրվածքով ամերիկացիների կարողությունն աճել է 5,2 տրիլիոն դոլարով:
Միևնույն ժամանակ, առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց պարտքի ծավալը գնահատվել է 17,2 տրիլիոն դոլար, հետևաբար՝ բնակչության զուտ ակտիվները 2021 թվականի մարտի վերջին կազմել են 136,9 տրիլիոն դոլար: