Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպանը կարող է բաց թողնել Ուկրաինայի դեմ խաղը
ՍպորտՆիդեռլանդների հավաքականի պաշտպան Մատիե դե Լիխտը ռիսկի է դիմում բաց թողնել Եվրո-2020-ի խմբային փուլի Ուկրաինայի դեմ հանդիպումը:
AD-ի փոխանցմամբ, Նիդեռլանդների ազգային հավաքականի վերջին մարզմանը 21-ամյա ֆուտբոլիստը սկսել է մարզվել ընդհանուր խմբում, բայց հետո բաց է թողել երկկողմանի հանդիպումը և մարզումն ավարտել ժամանակից շուտ:
Ավելի վաղ դե Լիխտը վնասել էր աճուկը և չէր կարողացել մասնակցել Վրաստանի դեմ ընկերական խաղին:
Նիդեռլանդներ – Ուկրաինա հանդիպումը կկայանա Ամստերդամում հունիսի 13-ին: