Հայերեն
Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար 

Ընդդիմության կոնսոլիդացիան դառնում է անխուսափելի

Քաղաքականություն

Տիգրան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանի վարկանիշն անշեղորեն անկում է ապրում: Դրա մասին վկայում են օրերս «Gallup International Association» ընկերության անցկացրած հարցումները: Եթե փետրվարին Փաշինյանի կուսակցությանը պատրաստ էին կողմ քվեարկել ընտրողների 33,1%-ը, ապա հունիսին հարցվածների ընդամենը 22,4 տոկոսը:
Ակնհայտ է, որ մի քանի ամսվա տարբերությամբ ընտրողների մոտ տեղի է ունեցել տրամադրությունների շեշտակի փոփոխություն: Եվ դա զարմանալի չէ: Պատերազմում պարտությունը, երկրի տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ապահովելու կատարյալ անկարողությունը, սոցիալ-տնտեսական անկումը չէին կարող դրական ազդել Փաշինյանի վարկանիշի վրա: Բայց այս ամենին զուգահեռ սեփական վարկանիշի անկման գործում մեծ դեր են խաղում հենց Փաշինյանի հայտարարությունները:
Նա խոսում է ամեն ինչից, բացի ժողովրդին իսկապես հուզող խնդիրներից և երկրի առջև ծառացած լրջագույն մարտահրավերները հաղթահարելուց: Նա ամեն կերպ փորձում ավելի շատ արդարանալ, քան խոսել ապագայի ծրագրերից: Փաշինյանը փորձում է ավելի ու ավելի սևացնել նախընտրական մթնոլորտը` իր ոճով մեղադրելով նախկիններին, բացահայտելով պատերազմի պարտության այնպիսի մանրամասներ, որոնք, սակայն, ավելի շատ հարվածում են առանց այն էլ թուլացած մեր բանակի հեղինակությանը, քան ստեղծում են իր համար ալիբի:
Նա, օրինակ, հայտարարել է, որ նախկին իշխանությունների օրոք զորամասերում հայ զինվորների վրա կոնֆետ էին շպրտում, իսկ զինվորները ճանկռելով վազում դրանց ետևից: Նա այդ կերպ փորձել է նկարագրել, որ զորամասերում կար սննդի խնդիր, որն իբր ինքը լուծել է: Բայց այդ հայտարարությունն ավելի շատ անարգանք է զինվորի նկատմամբ, քան խնդրի նկարագրություն: Եթե անգամ պատկերացնենք, որ նման մի դեպք որևէ մի զորամասում եղած լիներ, ապա սխալ է, իհարկե, դա տարածել ամբողջ բանակի վրա:
Սա, ընդամենը, մի օրինակ է բազմաթիվ խայտառակ հայտարարությունների, որոնք վայել չեն քաղաքակիրթ նախընտրական պայքար վարող որևէ մեկին, առավել ևս պետական պաշտոնյանի` լինի նա նախկին, թե ներկա, ժամանակավոր, թե ոչ ժամանակավոր: Փաշինյանի կողմից վարվող սև հակաքարոզչությանը զուգահեռ ընդդիմադիր քաղաքական ուժերը բոլորովին այլ կերպ են վարում նախընտրական պայքարը: Նրանք ընտրողների հետ շփումներում խոսում են ինչպես գործող իշխանության սխալներից, այնպես էլ այն քայլերից, որ իրենք են պատրաստվում անել իշխանության գալու պարագայում, խոսում են իրենց ծրագրերից:
Կան նաև քաղաքական ուժեր և լիդերներ, ովքեր նույնիսկ չսպասելով ընտրություններին` զբաղված են ժողովրդին հուզող կոնկրետ խնդիրների լուծմամբ: Եվ պատահական չէ, որ Փաշինյանի իշխանության ռեալ այլընտրանք են հենց այդ ուժերը`«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը: Ռոբերտ Քոչարյանն, իհարկե, ավելի շատ շեշտադրում է իր կառավարման տարիների հաջողությունները: Մինչդեռ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ավելի շատ զբաղված է գործով:
Օրինակ, Փաշինյանը վերացրեց Գյուղատնտեսության նախարարությունը, իսկ դրան զուգահեռ անհատներն են զբաղվում գյուղացու հոգսերով: Գագիկ Ծառուկյանը անհատույց աջակցում է Արմավիրի, Արարատի գյուղացիներին և խաղողագործներին, մինչդեռ կառավարության անդամները գնացել են արձակուրդ: Նրանք, ովքեր ի պաշտոնե կոչված են աշխատել հանրության համար, անգործության են մատնված: Իսկ նրանք, ովքեր առհասարակ պարտավոր չեն հոգալ այլոց խնդիրները, ստանձնում են անհատական պատասխանատվություն:
Իհարկե, այս ամենը հանրությունը տեսնում է և գնահատում: Ուստի ամենևին էլ պատահական չեն սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Բայց անգամ այդ հարցումներով ակնհայտ է, որ չկա այսօր ընդդիմադիր այնպիսի ուժ, որ միանձնյա կարող է իշխանություն ձևավորել: Չափազանց շատ է հանրության մեջ հիասթափվածների ու անտարբերների թիվը: Ընդդիմադիր առաջատար քաղաքական ուժերը ամեն մեկը ունի մի առավելություն: Օրինակ, «Հայաստան» դաշինքի օգտին ավելի շատ քվեարկել են մայրաքաղաքում բնակվող հարցվածները, իսկ «Բարգավաճ Հայաստանի» օգտին ավելի շատ արտահայտվել են մարզերի բնակիչները: Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մարզերում ռեալ այլընտրանք է այսօր միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:
Ըստ այդմ, Հայաստանում հնարավոր է իշխանափոխություն, եթե ընդդիմադիր ուժերը համատեղեն իրենց ներուժը և ռեսուրսները, հասնեն քաղաքական լայն կոնսենսուսի նոր իշխանություն ձևավորելու գործում: Այլապես Հայաստանը կարող է հայտնվել քաղաքական ճգնաժամերի նոր և ավելի վտանգավոր փուլում, երբ երկրում կհաստատվի անիշխանություն:
Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը