Թուրքական ապրանքների ներմուծումը ևս 6 ամսով կերկարաձգվի․ էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է ներկայացրել
ՏնտեսությունԷկոնոմիկայի նախարարության կողմից արդեն իսկ մշակվել և ՀՀ շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ:
Այս մասին Tert.am-ին հայտնեցին Էկոնոմիկայի նախարարությունից՝ պատասխանելով հացմանը թե արդյոք կա որոշում՝ թուրքական ապրանքների ներմուծման ալգելքի ժամկետի վերաբերյալ, այդյոք նախատեսվում է այն երկարաձգել։
«Համաձայն որոշման նախագծի՝ ևս 6 ամսով կարգելվի թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն»,- նշված է պատասխանում։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 31-ից արգելել է թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան։ Պատճառը Թուրքիայի կողմից Ադրբեջանի սատարումն է՝ Արցախում ագրեսիա կազմակերպելու հարցում։
«Թուրքական ծագման ապրանքների ներմուծման արգելքով ոչ միայն տնտեսական բնույթի սանկցիա է կիրառվում Թուրքիայի նկատմամբ, այլև անվտանգության տեսանկյունից դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը»,-նշված է որոշման նախագծի հիմնավորումներում, որը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։
Որոշման ժամկետն ավարտվելու է հունիսի 30-ին։
Ավելին...