Հայերեն
Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ 

ԲՀԿ-ն աղետաբեր ուժի հետ գործակցելու օրակարգ չունի․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական բամբասանքը տասնամյակներ շարունակ Հայաստանի քաղաքական դաշտում դարձել է հեղինակազրկման ու վարկաբեկման գործիք։ Ավելի կամ պակաս հաջողությամբ այն հիմնականում կիրառում են ազդեցիկ քաղաքական թիմերի, կուսակցությունների և անհատների նկատմամբ։ Քաղաքական բամբասանքների խտությունը և նրանց մեջ տոքսիկության աստիճանը՝ համեմված ֆանտաստիկայի ժանրի ցնդաբանություններով, շոշափելի է դառնում հատկապես նախընտրական փուլերում։ Արդեն ամիսներ շարունակ աղետի ու պետականության կորստի ռիկի մեջ գտնվող մեր երկրում, որտեղ իշխանափոխության օրակարգը դարձել է կենսական անհրաժեշտություն, իսկ արտահերթ ընտրություններ կազմակերպելը՝ առաջնահերթություն, քաղաքական բամբասանքների պակաս չի զգացվում։

Քաղաքական կեղծիքներով ու մանիպուլ յացիաներով կերակրելով հասարակության տարբեր շերտերի՝ մենք այսօր ատելության ու փոխադարձ անհանդուրժողոկանության ծայրահեղ փուլում ենք, ուր անգամ ընտանիքի անդամներն իրար հետ թշնամանում են քաղաքական հողի վրա, «ներկաներ-նախկիններ» և նման կեղծ թեզերի պատճառով։ Քաղաքական դաշտում այս ամենը էլ ավելի է խտանում՝ ձևակերպելով փոխադարձ ատելության ճամբարներ։ Այսօր մեր քաղաքական դաշտում կա մեկ առանցքային «կարմիր գիծ», որը հատելը հանցանք ու դավաճանություն է պետության ու մեր ազգի ապագայի նկատմամբ. դա գործող աղետաբեր կառավարության ու այն կազմող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ համագործակցությունն է ինչպես մինչ ընտրությունները, այնպես էլ հետագայում՝ ընտրություններից հետո։ Հենց այս թեզն է, որ լակմուսի թուղթ է բոլոր քաղաքական ուժերի ու շարժումների համար։

Հենց այս հարցի վերաբերյալ դիրքորոշումն է ի ցույց դնելու, թե նրանց համար ի՞նչ է պետությունն ու իշխանությունը, ի՞նչ է մեր քաղաքացիների անվտանգությունն ու բարեկեցությունը։ Եթե քաղաքական որոշ խմբակների ու կուսակցությունների համար դա կմկմախառն պատասխանների ու խուսափողական տեքստերով ձևակերպումներ ենթադրող դիրքորոշում է, ապա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մոտեցումն այդ մասով վերահաստատելու կարիք անգամ չունի։ Ի վերջո, ԲՀԿ-ն այն ուժն էր, որ ներկայացված լինելով ԱԺ-ում, դեռ անցած տարի իր առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած թեզերով բաց ու շիտակ, հստակ հայտարարեց, որ, այո՛, պահանջում է գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ողջ կառավարության հրաժարականը։ Եվ դա այն դեպքում, երբ շատերը լղոզված տեքստեր էին արտաբերում, զգուշավոր ձևակերպումներ իրենց թույլ տալիս։

ԲՀԿ-ն սկզբունքային տեսակետ արտահայտելու հետ երբեք խնդիրներ չի ունեցել։ Օրակարգն այն ժամանակ էլ, այսօր էլ հստակ է. պետությունն առաջնահերթ է, իսկ դավադիրների հետ ճանապարհ անցնելը՝ անթույլատրելի։ Ու, չնայած այս փաստին, արդեն ամիսներ շարունակ տարբեր քաղաքական շրջանակներ հետևողականորեն գեներացնում էին այն միտքը, թե չի բացառվում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններից հետո կարող է կոալիցիա կազմել գործող աղետաբեր քաղաքական ուժի հետ։ Ազդեցիկ քաղաքական ուժերին հեղինակազրկելու ու վարկաբեկելու, սեփական քաղաքական մանր տրամաչափը ի հաշիվ նրանց ինչ-որ կերպ նշմարելի դարձնելու քայլերը ԲՀԿ-ի դեմ, իհարկե, չաշխատեցին։ Քաղաքական հիշողություն չունեցող և ուժեղ թիմերի վրա ցեխ շպրտելու նախընտրական պատվեր կատարողների համար օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հստակ անդրադարձավ և վերջակետ դրեց այդ կեղծ ու վարկաբեկիչ լուրերին՝ նշելով. «Բացառված է, որ ես միանամ Փաշինյանի հետ»։

Կարծում ենք՝ աղետաբեր ուժերի հետ համագործակցել-չհամագործակցելու թեզը կարևոր, քաղաքական ջրերը զուլալելու լավ քննություն էր կուսակցությունների ու նորահայտ շարժումների, անձ-կուսակցությունների, սակայն ոչ «Բարգավաճ Հայաստանի» մասով։ Թե՛ քաղաքական տրամաչափի, թե՛ ռեսուրսի, թե՛ գաղափարական մոտեցումների հետողականության առումով առաջնահերթությունները ԲՀԿ-ի համար այլ են, ու դրա լավագույն ապացույցը եղել է կուսակցության անցած ճանապարհը և պետականակենտրոն դիրքորոշումները։

Արսեն Սահակյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանըԿրասնոդարում երկու երիտասարդ մաչետեներով ու դանակներով հարձակվել են առևտրի կենտրոնի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր»