ԱԻՆ ջրասուզակը հատուկ ճոպանների միջոցով Երևանյան լճից դուրս է բերել կնոջ դի
ՀասարակությունԱյսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում կնոջ դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
ԱԻՆ ՓԾ ջրասուզակային ջոկատի ջրասուզակները հատուկ ճոպանների միջոցով դին դուրս են բերել լճից։ Դին կիսաքայքայված վիճակում է եղել:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: