«Առաքելություն. անհնարինը 7» ֆիլմի նկարահանող խմբի անդամների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. Թոմ Քրուզը և օգնականները ստիպված են եղել ինքնամեկուսանալ
ՄշակույթMission: Impossible 7 («Առաքելություն. անհնարինը 7»-խմբ.) ֆիլմի ամբողջ նկարահանող խումբը ստիպված է եղել 14 օրով ինքնամեկուսանալ, երբ նկարահանումների որոշ մասնակիցների մոտ կորոնավիրուսի ախտորոշման թեստը դրական արդյունք է ցույց տվել, գրում է The Sun-ը:
Պարբերականի տվյալներով՝ հիվանդությամբ են վարակվել Անգլիայի Սուրեյ կոմսության Longcross ստուդիայում իրականացվող նկարահանումների 60 մասնակիցներից առնվազն 14-ը: Նրանցից շատերը ֆիլմում գլխավոր դեր խաղացող, ամերիկացի դերասան Թոմ Քրուզի ամենամոտ օգնականներն են:
Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով է վարակվել 4 պարող, որոնք Քրուզի հետ մասնակցել են գիշերային ակումբում տեսարաններից մեկի նկարահանումներին:
Դեռևս մանրամասներ չեն հաղորդվում այն մասին, թե արդյոք դերասանը վարակվել է կորոնավիրուսով: