Տիգրան Արզաքանցյանն այցելեց Գավառ քաղաքի բժշկական կենտրոն
ՀասարակությունTigran Arzakantsyan-ը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Տիգրան Արզաքանցյանն այցելեց Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Կենտրոնը Գեղարքունիքի մարզի առաջատար բժշկական հաստատություններից մեկն է, որտեղ մատուցվում են բարձրորակ ծառայություններ:
Բուժհաստատության ղեկավար Գարիկ Սողոմոնյանը սիրով կազմակերպեց շրջայց` հաստատության ամբողջ տարածքով։ Արզաքանցյանին ներկայացվեցին բժշկական կենտրոնի ստացիոնար և ամբուլատոր բաժանմունքները, ինչպես նաև կենտրոնի կողմից տրամադրվող բժշկական ծառայությունների և ժամանակակից սարքավորումների ցանկը։
Արզաքանցյանը կարևորեց կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների որակը նշելով, որ ապագա պետության բարգավաճման համար բժշկական ոլորտի զարգացումը` օրվա հրամայական է: