Կամո Հովհաննիսյանը՝ հեղինակավոր գործակալներից մեկի դիտակետում
Սպորտ«Կայրաթի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը հայտնվել է հեղինակավոր գործակալներից մեկի դիտակետում (անունը չի նշվում), ով ներկա է եղել Խորվաթիայի և Հայաստանի ազգային հավաքականների ընկերական խաղին․ խաղն ավարտվեց 1:1 հաշվով: Այս մասին հայտնում է Vesti.kz-ն՝ հղում անելով “Тень отца Гурмана” տելեգրամյան ալիքին։
Նշվում է, որ նման խաղերին միշտ էլ ներկա են հայտնի գործակալներ: Նրանցից մեկը, ով շատ հեղինակավո էր, եկել էր դիտելու երիտասարդ խորվաթներին, սակայն իր դիտակետում հայտնվել է Հովհաննիսյան:
Հնարավոր է` Կամոն կարող է կրկնել իր հայրենակից Վարազդատ Հարոյանի ուղին և հայտնվել Եվրոպայի թոփ լիգաներից մեկում:
28-ամյա Հովհաննիսյանը «Կայրաթում» խաղում է անցյալ տարվանից: ՂՊԼ-ում նա նաև խաղացել է «Ժետիսուի» կազմում: Ընթացիկ մրցաշրջանում նա «դեղին-սեւերի» կազմում անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: