Այվազյանը բացահայտեց Փաշինյանի «ինքնավստահության» պատճառը. Սուրեն Սուրենյանց
Քաղաքականություն«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Արա Այվազյանը բաց տեքստով հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հերթական արտաքին քաղաքական համաձայնագիրը, որը չի բխում Հայաստանի ազգային, պետական շահերից։
Նիկոլ Փաշինյանը պարտավոր է բացատրություն տալ ԱԳ արդեն նախկին նախարարի սկանդալային հայտարարության վերաբերյալ։
Արդյո՞ք Այվազյանը հեռանում է, որովհետև Փաշինյանը պարտավորվել է ստորագրել հերթական եռակողմ հայտարարությունը կամ համաձայնագիրը, որն, ըստ էության, դարձյալ ֆորմալիզացնում է տարածաշրջանում ռուս-թուրքական համաձայնությունների վրա հիմնված աշխարհակարգը։ Եվ արդյո՞ք Փաշինյանի ինքնավստահությունը՝ ՔՊ-ի 60% ստանալու մասին, սնուցվում է ոչ թե հանրային վստահությունից, այլ արտաքին օրակարգ սպասարկելու նրա «ջանասիրությունից»։