Ի՞նչու ՊՆ նախարարը աշխատանքից չի հեռացվում. Ի՞նչու հիմա խրամատներ չեք փորում. Հրանտ Բագրատյան
ՔաղաքականությունԻսկ գուցե մտածեք, որ ազերիները հարձակվում են, քանի որ այս չնթռլիկը կամա թե ակամա ազերիներին ասում է. ոչ մի սահման էլ չենք պաշտպանելու, էստի համեցեք։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Լավ 6 գերի վերցրին (կամ առևանգեցին)։ ՊՆ-ից մեկը պատասխան տվե՞ց։ Էտ 6-ը երբ կաբել էին փռում ի՞նչու կողները զինված ջոկատ չկար։ Ի՞նչու ոչ-ոք չի պատժվում։ Ի՞նչու ՊՆ նախարարը աշխատանքից չի հեռացվում։ Կամ Սոթքից մինչև Շվանիձոր (Մեղրի) մինչև պատերազմը հայ-ադրբեջանական սահման չի եղել։ Ի՞նչու հիմա խրամատներ չեք փորում (ապագայում պատ ենք կառուցելու բացի Լաչինի հատվածից)։ Հիմա որ ասեմ վաղը մյուս օրը նոր հարձակումներ են լինելու, պիտի ասեք ազերիներին իշմար եմ տալի՞ս։ Իսկ գուցե մտածեք, որ ազերիները հարձակվում են, քանի որ այս չնթռլիկը կամա թե ակամա ազերիներին ասում է. ոչ մի սահման էլ չենք պաշտպանելու, էստի համեցեք։ Իսկ էն քիքիրը, մորքուրը մտածում է միայն իր բիզնեսի մասի՞ն»։
Ավելին...