ՄԻԵԴ-ը կքննի գերեվարված 6 հայ զինվորականների իրավունքների պաշտպանության հայցը
ՀասարակությունՄարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վարույթ է ընդունել Հայաստանից ստացած հարցումը՝ Ադրբեջանի կողմից ձերբակալված հայ զինվորականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը:
«Ընթացակարգի այս փուլում մենք չենք կարող լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել», - ասել են ՄԻԵԴ-ի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցչությունը հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի կողմից ձերբակալված վեց հայ զինծառայողների իրավունքների պաշտպանության հարցով: Հայտարարության մեջ նշվում էր, որ հայցի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների կյանքի իրավունքն ու խոշտանգումներից պաշտպանվածությունը, որը նախատեսված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով:
Հիշեցնենք, որ մայիսի 27–ին Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանական կողմը գերեվարել է 6 հայ զինվորականի։
Ավելին...