Հայերեն
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Մենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր Ավետիսյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»

ՀՀ կառավարություն եմ ուղարկել ՀԽ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմումս․ Ստյոպա Սաֆարյան

Ալտերնատիվ կարծիք

ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես արդեն տեղյակ եք այսօր ԿԸՀ ներկայացված "Շիրինյան Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի" ցուցակից, քրոջս՝ փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ միասին ընդունել ենք այս արտահերթ ընտրություններին մասնակցելու առաջարկությունը, ինչի համար շնորհակալ ենք դաշինքին, ի դեմս Հանուն Հանրապետության ԺՊԴ կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի, որի կուսակցական ցուցակներով ներկայացվել ենք, և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանի։

2013թ․-ից հետո վերցված տևական "քաղաքական/կուսակցական ընդմիջումից" հետո քաղաքականություն վերադառնալու որոշում հեշտ չեմ ընդունել։ 2017թ․ անհաջող փորձն ինձ ավելի էր հեռացրել "մեծ քաղաքականություն" կոչվածից, որովհետև այն ամենևին "մեծ" չի եղել, ավելին՝ "քաղաքականություն" չի եղել։ Ի դեմս իմ կողմից 2014թ․ հիմնադրված Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի, ինչպես նաև Ագորա Սթրաթեջի գրուփ միջազգային խորհրդատվական ընկերության, որի ավագ փորձագետ եմ 2019թ․-ից, իհարկե, փորձել եմ ազդել հանրային կարծիքի, միջազգային ու ազգային քաղաքականության որոշումների վրա, բայց հեռու մնալով թիմային քաղաքականությունից։

2018թ․ հեղափոխությունը ինձ համար էլ, ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնության, եղել է երկրի արդիականացման, բարեփոխումների հնարավորություն, որի համար էլ որպես փորձագետ ընդունել եմ ՀՀ կառավարության առաջարկությունը լինելու Հանրային խորհրդում, վերջին տարին նաև որպես այդ կառույցի նախագահ։ Շնորհակալ եմ ՀՀ վարչապետի ու կառավարության կողմից այդ բարձր վստահության և համատեղ աշխատանքի համար, ինչպես և շնորհակալ եմ հանրությանը այս բարդ ժամանակաշրջանում հավատի, համագործակցության ու մեծ ուշադրության համար։

Այսպես թե այնպես՝ Հանրային խորհրդում իմ առաքելությունը ավարտվելու էր ընտրություններից հետո, երբ նոր կառավարությունը, ըստ օրենքի պահանջների, նոր Հանրային խորհուրդ կձևավորեր։ Սակայն դա համընկավ իմ ստացած առաջարկության հետ, և երեկ ՀՀ կառավարություն եմ ուղարկել ՀԽ նախագահի պաշտոնից հրաժարվելու դիմումս, քանի որ ՀԽ մասին օրենքը պահանջում է քաղաքական հարցերում չեզոքություն և իշխանության համար քաղաքական պայքարին մասնակցության անհնարինություն։ Այժմ քաղաքականապես ու անհատապես ավելի ազատ եմ իմ մոտեցումները ամենատարբեր խնդիրներով քաղաքական կյանքի շրջանակներում ներկայացնելու ու արտահայտելու հարցում։

Շնորհակալ եմ կառավարության բոլոր այն գերատեսչություններին ու ղեկավարներին, որոնց հետ այս ընթացքում համագործակցել ենք խնդիրներն ու հանրային շահը վեր հանելու, դրանք պատկան մարմիններին հասցնելու ու համատեղ աշխատանքի համար։

Վերջապես, քաղաքականություն վերադառնում եմ, հանուն արդարության, ոչ ամենևին խանդավառված, այլ մտահոգ ու վճռական՝ մեր թիմի հետ երկրի այլևս անհետաձգելի անվտանգային ու զարգացման խնդիրների լուծումները բերելու, իշխանության ու քաղաքականության որակը և արդյունավետությունը իմ համեստ կարողությունների ու փորձի շրջանակներում փոխելու հաստատակամությամբ։ Չեմ թաքցնի, այդ որոշումը կայացվել է ոչ միայն մեր երկրի օրհասական խնդիրների, այլ նաև հանրության ու շրջապատիս մի շերտի դրական ճնշման տակ։

Ուրախ կլինեմ մեր այս բարդ ընթացքին ու ճանապարհին Ձեր ցանկացած մեծ ու փոքր աջակցության համար՝ կլինի հանդիպումների կազմակերպում, թիմին անդամագրում, թե այլ կերպ։ Այդ առումով հետադարձ կապի համար գիտեք, թե ինչպես տեղեկացնել։ Իհարկե, նախընտրական ցուցակները դեռևս պետք է հաստատվեն ԿԸՀ կողմից։ Բայց որոշումն այլևս կայացված է։

Ես բարի ընթացք ասելու եմ առաջին հերթին մեր երկրին ու ժողովրդին, որոնք վերածննդի, նոր հաղթանակների ու զարգացման արժանի են»։

Փաստացի, այդ 1,5 տարվա կեսից ավելին համընկել է գլոբալ համավարակի ու երկրում արտակարգ դրության հայտարարման հետ, ապաև՝ սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ու հայտարարված ռազմական դրության և դրան հաջորդած ետպատերազմյա դժվարին շրջանի հետ։

Որքան էլ երեք աշխատանքային ծանրաբեռնվություններս արդեն իսկ 2020-ի օգոստոսին հասել էին գագաթնակետին և ես ստիպված էի դեռևս այն ժամանակ ընտրություն կատարել ի վնաս Հանրային խորհրդում մնալու, պատերազմն ու դրանից հետոն ստիպեցին շարունակել իմ պարտականությունների կատարումը երկրի ու մեր ժողովրդի համար այդ դժվարին ու բարդագույն շրջանում մինչև արտահերթ ընտրություններ։

Ավելին...

«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻ՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ Վարդևանյան«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպաՊետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԱյսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա Ղահրամանյան«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ ԴիլիջանումՍոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանՄենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ«Գագիկ Ծառուկյանի և քաղբանտարկյալների պաշտպանության հանրային խորհուրդը» նամակ է հղել Խաղաղության Նոբելյան մրցանակակրին«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբՏԻՄ ընտրություններում հաղթանակի համար ՔՊ-ն օգտագործեց վախի և սպառնալիքի լեզուն. Ցոլակ ԱկոպյանՀայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում«Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա ԿոստանյանՀայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա Կոստանյան«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր Կամենդատյան«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. ՄելոյանՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրինԱրցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա ԿոստանյանՇարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ ՀայաստանՈւժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքով