Րոպեներ անց կներկայացվի «Մեր տունը Հայաստան»-ի միասնական ցուցակը
ՔաղաքականությունՀիմք ընդունելով «ոչ հին, ոչ ներկա», ոչ սև, ոչ սպիտակ» չարատավորված, ինտելեկտուալ և հայրենասեր մարդկանց և ուժերի համախմբման անհրաժեշտությունը` ՅՈՒՆԵՍԿՈ-ի բարի կամքի դեսպան, ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի թիմը, Մեր տունը Հայաստանն է կուսակցությունը, Ալյանս կուսակցությունը, ինչպես նաև մի շարք բացառապես բարի համբավ վայելող անհատներ արտահերթ ընտրություններին մասնակցելու են մեկ միասնական Մեր տունը Հայաստանն է ցուցակով։
Այն գլխավորելու է միասնական ցուցակի վարչապետի թեկնածու ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, երկրորդ համարն է հայտնի սահմանադրագետ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը, երրորդը ճանաչված փաստաբան Ալյանս֊ի փոխնախագահ Սոնա Գուլքանյանը։ Ժամեր անց ցուցակը կներկայացվի ՀՀ ԿԸՀ։