Թուրք լրագրողին աշխատանքից հեռացրել են ՆԳ նախարարին մաֆիայի հետ կապի վերաբերյալ հարց տալու համար
ԻրավունքAnadolu թուրքական պետական լրատվական գործակալությունը հայտարարել է իր լրագրողին աշխատանքից հեռացնելու մասին այն բանից հետո, երբ նա մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարց է ուղղել կազմակերպված հանցավորության հետ հավանական կապի մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Ավելի վաղ Թուրքիայի հայտնի քրեական հեղինակություններից մեկը ՝ Սեդաթ Պեկերը, որը թաքնվում է արտասահմանում, YouTube-ում տեղադրել է մի քանի տեսահոլովակներ, որոնցում նա մեղադրել է մի շարք նախկին և գործող բարձրաստիճան թուրք պաշտոնյաների, մասնավորապես ՝ Սոյլուին, կոռուպցիայի և մաֆիայի հետ կապերի համար: