Վստահեցնում եմ, որ անօրինականություն թույլ տված ցանկացած պաշտոնյա շատ շուտով պատասխան է տալու օրենքի առաջ. Քոչարյան
ՔաղաքականությունԱրդեն մի քանի օր է՝ ինձ տեղեկություններ են հասնում, որ իմ թիմակիցների հանդեպ առանձին տեղերում իրավապահ համակարգի կողմից ճնշումներ են սկսվել: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ , «Հայաստան» դաշինքի առաջին համարի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:
«Արդեն մի քանի օր է՝ ինձ տեղեկություններ են հասնում, որ իմ թիմակիցների հանդեպ առանձին տեղերում իրավապահ համակարգի կողմից ճնշումներ են սկսվել։
Ես կարող եմ ներել իմ հանդեպ թույլ տրված ապօրինությունները և անարդարությունը՝ հանուն պարտության էջը փակելու գաղափարի, հանուն ազգային համերաշխության։ Բայց ուզում եմ զգուշացնել, որ թիմակիցներիս հանդեպ շինծու հետապնդման որևէ դեպք մոռացության չի մատնվելու ու չի ներվելու։ Վստահեցնում եմ, որ անօրինականություն թույլ տված ցանկացած պաշտոնյա շատ շուտով պատասխան է տալու օրենքի առաջ։
Ռոբերտ Քոչարյան
22.05.2021թ»