Սյունիքում հայ և ադրբեջանցի զինվորականների վեճի և քաշքշուկի հետեւանքով երկու կողմից էլ կան վնասվածք ստացածներ. ՊՆ
ՀասարակությունԵրեկ՝ մայիսի 20-ին, հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ Սև լճի մերձակայքում տեղի ունեցած վիճաբանության հետևանքով հայկական և ադրբեջանական կողմերի զինվորները վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեցին ՊՆ–ից։
«Հիմնականում թեթև մարմնական վնասվածքներ են ստացել, լուրջ բան չկա, մեծ մասն էլ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,– հայտնեցին ՊՆ–ից:
Նշենք, որ ավելի վաղ ՊՆ–ից հայտնել էին, որ մայիսի 20-ի երեկոյան հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, սակայն վիրավորների մասին չէր հաղորդվում։