Հայերեն
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան 

Ալեքսանյանը Առողջապահության նախարարության պատասխաններում եղած ակնհայտ չարաշահումների մասին

Քաղաքականություն

ԼՀԿ խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 
Սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում իմ կողմից Առողջապահության նախարարությանն ուղարկված հարցումների և այդ հարցումների պատասխաններում ի հայտ եկած բացահայտ չարաշահումների և անարդյունավետ ծախսումների մասին
մասնագիտական վերլուծությունը և եզրակացությունը։
44-օրյա պատերազմում զոհվածների գենետիկական նույնականացման գործընթացի մանրամասները պարզելու և առողջապահության նախարարության կողմից Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի համար երկրորդ գենետիկական անալիզատոր (սեկվենատոր) գնելու նպատակահարմարությունը պարզելու նպատակով հարցումներ եմ ուղարկել ԱՆ նախարար Ա․Ավանեսյանին։
Պատասխանների վերլուծությունը ցույց է տալիս, որ՝
1. «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում նախկինում առկա և նրանց կողմից ձեռք բերված երկրորդ սեկվենատորը նույն՝ «Thermo Fisher Scientific» արտադրության նույն՝ «Applied Biosystems 3500 Genetic Analyzer» մոդելի սեկվենատորն է, որը առկա է նաև «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում («ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի իրավահաջորդ): Որպեսզի նախկին ՁԻԱՀ-ի կենտրոնում առկա սարքը կատարի ԴՆԹ նույնականացման հետազոտություն, պարզապես անհրաժեշտ է ունենալ համապատասխան ծրագրային ապահովում, թեստ-հավաքածուներ և ծախսանյութեր։ Այսինքն, Ա․Ավանեսյանը գրավոր հերքում է հենց իր՝ ԱԺ-ում հնչեցրած բանավոր պնդումը, ըստ որի․ «ՁԻԱՀ-ի կենտրոնի սեկվենատորի տեխնիկական հագեցվածությունը և ծրագրային ապահովումը բացարձակ չեն համապատասխանել զոհվածների դատագենետիկական հետազոտությունների իրականացման համար, որի համար էլ գնվել է նոր սարք»։
2. Ըստ ԱՆ պատասխանի՝ մեկ սեկվենատորի արտադրողականությունը 24 ժամյա ռեժիմի աշխատանքային պայմաններում կազմում է օրական 2,2 ցիկլ, յուրաքանչյուր ցիկլում` մոտավոր 90 նմուշ, այսինքն 24 ժամյա ռեժիմի պայմաններում օրական կազմում է ընդամենը 198 փորձանմուշ։ Ըստ ԱՆ պատասխանի մինչ նոր սարքի ձեռքբերումը մեկ օրվա ընթացքում կատարվում էր մինչև 12 ոսկրային հյուսվածքների անջատված ԴՆԹ-ների վերլուծություն, իսկ սարքը ձեռք բերելուց հետո մշակվող նմուշների թիվը հասել է մինչև 30-ի։ Այսինքն, ավելին քան հստակ է, որ երկրորդ սարքի ձեռքբերումը որևէ կերպ չէր կարող ավելացնել հետազոտությունների թիվը, այնինչ Ա․Ավանեսյանը ս․թ․ հունվարի 20-ին ԱԺ-ում պնդում էր, որ զոհվածների նույնականացման դատագենետիկական հետազոտությունների ուշացումները կապված են նոր սարքի գնման անհրաժեշտությամբ։
3. Առաջին հարցման պատասխանում ԱՆ ներկայացնում է, որ նախկին «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում՝ ներկայիս «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում առկա սեկվենատորը իբրև թե օգտագործվում է ՌԴ դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի կողմից իրականացվող համատեղ գիտահետազոտական ծրագրերի շրջանակներում կատարվող հետազոտություններում։ Սակայն, երկրորդ հարցմամբ նշվում է, որ 2020 թվականի մարտի 1-ից մինչև 2021 թվականի հունվարը հետազոտություններ չեն իրականացվել` հանրապետությունում COVID-19 համաճարակային իրավիճակով պայմանավորված և թեստ-հավաքածուների բացակայության պատճառով։ Հետևաբար, նախկին ՁԻԱՀ-ի կենտրոնի սարքը, կարիքի դեպքում, կարելի էր առանց խոչընդոտի օգտագործել ԴՆԹ նույնականացման հետազոտություններում։
4. Պետական բյուջեից մեկ անձից գնման ընթացակարգով՝ 295,867,260.69 ՀՀ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով «Մեդիսար» ՍՊԸ-ից «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի համար գնվել է երկրորդ սեկվենատորը՝ ծրագրային ապահովմամբ, թեստերով և ծախսանյութերով։ Առողջապահության նախարարությունը սեկվենատորի գինը առանձին չի տրամադրում։
5. ԱՆ-ն պնդում է, որ նախկին ՁԻԱՀ-ի կենտրոնի սեկվենատորով 2021թ. փետրվարից իրականացվում են հետազոտություններ ՌԴ Ռոսպոտրեբնադզոր-ի կողմից իրականացվող համատեղ գիտահետազոտական ծրագրերի շրջանակում: Իսկ 2020թ. մարտի 1-ից մինչև 2021թ. հունվարը սեկվենատորը չի գործարկվել քովիդ-19 համաճարակով պայմանավորված և թեստ-հավաքածուների բացակայության պատճառով: Սակայն, ԱՆ-ն ստելով թաքցնում է, թե որքան ՄԻԱՎ-ի դեղակայունության որոշման թանկարժեք թեստ է առկա եղել ՁԻԱՀ-ի կենտրոնի լաբորատորիայում, որը լաբորատորիայի աշխատակիցների ազատման և լաբորատորիայի անգործության պատճառով չի օգտագործվել և դարձել է անպիտան: Խոսքը կարող է գնալ 50-100 հազ․ դոլար արժողությամբ ապրանքի կորստի մասին: Փաստացի ընդատվել են միջազգային համագործակցությամբ իրականացվող գիտահետազոտական աշխատանքները:
6. Պարզելու համար, թե արդյո՞ք 2021թ. փետրվարից նախկին ՁԻԱՀ-ի կենտրոնի գենետիկական լաբորատորիան իրականում սկսել է աշխատել, մենք խնդրել ենք ԱՆ-ից տրամադրել ՌԴ-ից որպես նվիրաբերություն ստացած թեստերի, ծախսանյութերի ցանկը, ժամկետները և դրանց ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները: Սակայն, ԱՆ-ն դրանք չի տրամադրել, պատճառաբանությամբ, իբրև թե հայցվող տեղեկությունները պարունակում են առևտրայի գաղտնիք: Նշված տեղեկատվության տրամադրման մերժումը ԱՆ-ի կողմից բացարձակ անհիմն է, քանի որ նշված ապրանքները ՌԴ-ից ստացվել են որպես նվիրաբերություն և որևէ առևտրային գաղտնիք չեն կարող պարունակել:
7. ԱՆ-ն չի տրամադրել տեղեկատվություն, 2021թ. փետրվար և մարտ ամիսներին «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի («ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի իրավահաջորդ) սեկվենատորի միջոցով ՌԴ դաշնային ծառայության՝ «Ռոսպոտրեբնադզոր»-ի հետ իրականացվող համատեղ գիտահետազոտական ծրագրերի շրջանակներում կատարված հետազոտությունների քանակը՝ ամսական կտրվածքով։ Այսպիսով ԱՆ-ն, անուղղակի ձևով հաստատել է, որ 2021թ. փետրվարից սեկվենատորի գործարկման մասին իր իսկ տված տեղեկատվությունը կեղծ է:
8. ԱՆ-ն չի տրամադրել նաև «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի սեկվենատորի և ցանկով նշված հարակից ապրանքների ստացումը հիմնավորող փաստաթղթերի պատճենները և մուտքագրելիս դրանց հաշվեկշռային արժեքները, անուղղակի կերպով հաստատելով, որ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն»-ի համար երկրորդ սեկվենատորի գնումը եղել է աննպատակ, այն որևէ կերպ չի արագացրել զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը և պարունակել է կոռուպցիոն բաղադրիչ: Եթե 2012թ. ՁԻԱՀ-ի կենտրոնի համար գնված սեկվենատորը (հարակից պարագաներով) արժեցել է 120 մլն ՀՀ դրամ, ապա 2020թ. գնված սեկվենատորի (հարակից պարագաներով) համար ծախսվել է մոտ 300 մլն ՀՀ դրամ, որն ըստ էության, նպատակին էլ չի ծառայել։
Մինչ ոմանք ազատության մեջ հրաժարվում են իրենց խոսքերից ու գաղափարներից, մյուսները շարունակում են դրանց հավատարիմ մնալ նույնիսկ բանտում. Էդմոն ՄարուքյանԱրդյունաբերականացումն այն ուղին է, որով կլուծվեն թե՛ տնտեսական, թե՛ անվտանգային խնդիրները. վարչապետ Սամվել Կարապետյանը կիրագործի այն․ Նարեկ ԿարապետյանՀրապարակային պետք է ցույց տանք մեր uպառազինnւթյունը․ մեր հարևանները, հույս ունենք, որ դա չեն ընկալի որպես ագրեuիվության ցուցադրություն․ ՓաշինյանՎերջին մարդը, ումից մեզ օգնություն է պետք, Զելենսկին է. Թրամփ Երևանում բախվել են «Kia Optima»-ն և «Lexus»-ը Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասինԹուրքիան պայմաններ չի տեսնում Իրանի և ԱՄՆ-ի՝ բանակցություններին վերադառնալու համար. Ֆիդան«Ջուրը կյանք է, ջուրը՝ իրավունք». Հրայր ԿամենդատյանԶրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Թեհրանը կպատասխանի իր էներգետիկ օբյեկտների դեմ ցանկացած հшրձակման․ Արաղչի Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր ԿամենդատյանԹրամփը հերքել է Սաուդյան Արաբիայում հինգ ամերիկյան ինքնաթիռների կnրծանման մասին լրատվամիջոցների հաղորդագրություններըՍրտի՞կ, թե Գորշ գայլերի ժեստ. Սյունիքից հավատարմության ուղե՞րձ Ադրբեջանին ու Թուրքիային Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան«Կրասնոդարը» հաղթեց «Սոչիին»․ Սպերցյանը դարձավ դուբլի հեղինակ Ադամ Սենդլերը 2025 թվականին դարձել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանը Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված օդային հшրվածների հետևանքով 26 բուժաշխատող է զnհվելՀորոսկոպ. Յուպիտերը դուրս է եկել հետադարձ շարժումից և հնարավորություններ է բերել բոլոր նշաններինՍա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ ՔոչարյանԹրամփը մերժել է Իրանից 450 կգ nւրան դուրս բերելու Պուտինի առաջարկը ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանLoud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ Մխիթարյան