Հայերեն
Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք Չալաբյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ 

Վարկերի համաներման վերաբերյալ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը քննադատողները հենց իրենք պոպուլիզմի մարմնավորում են․ Իվետա Տոնոյան

Քաղաքականություն
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել աննախադեպ ծարագրով, որով առաջարկվում է մինչև 3 միլիոն դրամ վարկերի համաներում իրականացնել։ Որոշ շրջանակների կողմից առաջարկվող ծրագիրը որակվել է ոչ իրատեսական ու պոպուլիստական: Քննադատությունների և ծրագրի իրականացման մասին Slaq.am-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ։
 
-Տիկին Տոնոյան, այս օրերին ԲՀԿ համակիրների հետ հանդիպումների ընթացքում Գագիկ Ծառուկյանը հայտարարում է, որ ձեր նախընտրական ծրագրով առաջարկվում է մինչև 3 միլիոն դրամ վարկերի համաներում իրականացնել, որը տարբեր շրջանակների կողմից որակվում է ոչ իրատեսական ու պոպուլիստական: Ինչպես կմեկնաբանեք դրանք:
 
-Մեկ բան հստակ է՝ Գագիկ Ծառուկյանի թիրախային առաջարկը փաստորեն դիպել է ճիշտ նշանակետին, որ ոմանք արդեն օրեր շարունակ քուն ու դադար կորցրած խոսում են այդ մասին: Պոպուլիզմի ու ոչ իրատեսական ծրագրերի մասին խոսում են հենց այն մարդիկ, ովքեր ոտքից գլուխ պոպուլիզմի մարմնացում ու մարդկանց խաբելու գործում իրենց հավասարը չունեցող են: Մեր այդ առաջարկի հիմքում ընկած են տնտեսագետների ու ֆինանսական ոլորտի առաջատար մասնագետների հետ տևական քննարկումների արդյունքում կատարված վերլուծություններն ու ամբողջապես մշակված է նաև ճանապարհային քարտեզը, թե ինչպես է հնարավոր դա իրականացնել: Ես իհարկե հասկանում եմ, որ մեր այս առաջարկը քննադատողները բացարձակապես թքած ունեն, որ մեր շուրջ 2.2 միլիոն հայրենակիցներ պարզապես խեղդվում են վարկային բեռի տակ, որ տարիներ շարունակ արդեն խճճվել են վարկային շրջապտույտի մեջ և ցնցումների մեջ են ընկել այն բանից, որ հենց Գագիկ Ծառուկյանն է առաջարկում ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակը:
 
Բայց այս առաջարկից ցնցակաթվածի ենթարկված բոլոր մտահոգ անձանց և շահագրգիռ շրջանակներին կոչ եմ անում հանդարտվել, փորձել հետևելով Գագիկ Ծառուկյանի օրինակին գոնե մի կառուցողական առաջարկ էլ իրենց կողմից ներկայացնել, որը մեր հայրենակիցների հոգսերը կթոթափի, այլ ոչ թե մտածել բացառապես սեփական կաշվի ու սեփական բարեկեցության մասին: Այո, ԲՀԿ նախընտարական ծրագրով վարկային բեռի տակ կքած մեր շուրջ 2.2 միլիոն հայրենակիցներ, ովքեր ունեն մինչև 3 միլիոն դրամի վարկային պարտավորություններ, ազատվելու են դրանցից, կարողանալու են ազատ շունչ քաշել, ամեն վայրկյան չեն վախենալու կորցնել գրավադրած գույքն ու կարողությունը, դուրս են գալու ճահճից: Այն, որ Գագիկ Ծառուկյանի առաջարկն իրատեսական է, հնարավոր է կյանքի կոչել անմիջապես և մեր հայրենակիցներին ազատել վարկային գերությունից, դրանում որևէ մեկը թող չկասկածի: Երբեք, կրկնում եմ երբեք Գագիկ Ծառուկյանը չի ներկայացրել այնպիսի առաջարկը, որը ի զորու չէ իրականացնել:
 
Եվ սա ԲՀԿ նախընտրական ծրագրի 30 կետերից մեկն է միայն: Առաջարկված մյուս կետերով ևս ԲՀԿ-ն հեղափոխական բարեփոխումներ է առաջարկում սոցիալական, տնտեսական, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական և բազմաթիվ այլ ոլորտներում, որոնց իրականացման դեպքում մեր յոււրաքանչյուր հայրենակից սեղմ ժամկետներում տեսնելու է իր կյանքի որակի բարելավումը:
 
Ես շատ լավ հասկանում եմ, որ մանիպուլյացիաներն ու կեղտոտ տեխնոլոգիաների կիրառումը, ոմանց համար սովորական երևույթ են և իրենց նպատակներին հասնելու համար ընդունակ են ցանկացած ստորության, սակայն հորդորում եմ գեթ մեկ անգամ վեր կանգնել սեփական մորթապաշտությունից ու մտածել ժողովրդի մասին: Հակառակ պարագայում, եթե մենք որոշենք այդ հրապարակումների թիկունքում կանգնածների բացահայտմամբ ու դիմակների պատռմամբ զբաղվել, ապա ամենևին լավ ճակատագիր իրենց չի սպասվելու: Սա, հորդորում եմ ընդունել որպես բարի խորհուրդ…
Մեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Մենք հիանալի հարաբերություններ ունենք Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ․ ԿոբախիձեԱրի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատՀորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովԻրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեuիայի․ Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՄյունխենում բեռնատար գնացքի երկու վագոն է կախվել կամրջից և ընկել փողոցի վրա. 1 մարդ է զոհվելԽուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում․ ՀՎԿ ազգային կենտրոնԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԼոս Անջելեսում բացվել է աշխարհի առաջին արհեստական ​​ինտելեկտի արվեստի թանգարանը