Վրաստանի արդարադատության նախկին նախարարը հրաժարվել է երկրի քաղաքացիությունից` դառնալով Ուկրաինայի քաղաքացի
ԻրավունքՎրաստանի արդարադատության նախկին նախարար և նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից: Այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը:
Արդարադատության նախարարության տեղեկությամբ, մարտի 4-ին Զուրաբ Ադեիշվիլին (ներկայացուցչի միջոցով) պահանջել է դադարեցնել Վրաստանի քաղաքացիությունը, քանի որ ստացել է Ուկրաինայի քաղաքացիություն:
Գերատեսչությունը 80-օրյա ժամկետում քննել և ուսումնասիրել է Զուրաբ Ադեիշվիլիի վրացական քաղաքացիությունը դադարեցնելու իրավական հիմքերը, որից հետո այս տարվա մայիսի 7-ին Վրաստանի նախագահությանը զեկույց է ուղարկել Վրաստանի քաղաքացիությունը դադարեցնելու մասին: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի 2021 թվականի մայիսի 13-ի հրամանագրով նրա քաղաքացիությունը չեղյալ է հայտարարվել: