Տոտալ անպատասխանատվությունը ճանապարհ բացեց համազգային պատուհասի առաջ
ՔաղաքականությունՔաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
1997-ին Լևոնը գիտեր, որ ԼՂ հարցում ճիշտ է, բայց ինքն ու ժողովուրդն արդեն խռով էին, ու Լևոնը հեռացավ՝ իրենը պնդելու փոխարեն։
Առաջին պատերազմում մեծ դեր ունեցած Քոչարյանը Հայաստանում ուրացավ իրական Հաղթանակը՝ իր փոքր, անարժեք "Հաղթանակի" համար։ Երբ Հոկտեմբերի 27-ին կրակում էին Վազգենի վրա, ճանապարհ էին բացում էսօրվա դժոխքի համար։
Սերժը "ոչմիթիզական" չէր, բայց չհամարձակվեց խիզախել՝ դեգերելով անպատասխանատու հայրենասիրության և պետական գործչի արանքում։
․․․Տոտալ անպատասխանատվությունը ճանապարհ բացեց համազգային պատուհասի առաջ, երբ բոլորիս մեղքերի համար հատուցում է մեր վիրավոր Հանրապետությունը։