Հայերեն
Ինչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Զինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է ՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութ Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե 

«Կառավարման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի գնահատման գործում բավականին լուրջ թերություններ ենք ունեցել». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստի» զրուցակիցն է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Այս իշխանությունները բոլոր արժեքները հավասարեցրին զրոյի

«Ցանկացած գործունեության, հատկապես պետական կառավարման մեջ, արդյունքի հասնում են փորձառուները,- «Փաստի» հետ զրույցում ասում է Սեյրան Օհանյանը:- Փորձառությունն է բերում նրան, որ մարդիկ կարող են իրենց գիտելիքները, հմտությունները, ունակություններն օգտագործել երկրի կառավարման համար»: Անդրադառնալով իր քաղաքական կողմնորոշմանը, այն է՝ «Հայաստան» դաշինքի հետ ընտրությունների գնալու թեմային՝ պաշտպանության նախկին նախարարն ասաց. «Առաջին հերթին «Հայաստան» դաշինքի կողքին եմ, որովհետև դաշինքի ղեկավարը ՀՀ երկրորդ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ում ղեկավարության ժամանակ Արցախում հասել ենք հաղթանակների, սկսել ենք պետականություն կերտել, իսկ ՀՀ նրան հրավիրելուց հետո ՀՀ վարչապետի, այնուհետև նախագահի պաշտոնում նա ապահովել է մեր երկրի շարունակական զարգացումը, ամրապնդվել է պետականությունը, լուրջ հիմքեր են ստեղծվել մեր անվտանգության համակարգը ձևավորելու հարցում, զարգացել է բանակը և ամենակարևորը՝ տնտեսությունը, որը և՛ երկրի, և՛ յուրաքանչյուր պետության ռազմական ներուժի ամենակարևոր բաղադրիչն է: Դաշինքի կազմում է ևս երկու կուսակցություն: Դարավոր փորձ ունեցող, հայ ժողովրդին համախմբող, Հայ դատի ակունքներում կանգնած Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և Սյունիքում ձևավորված «Վերածնվող Հայաստանը»:

Այս դաշինքը և դրան համակրող շատ կուսակցություններ, ՀԿ-ներ, անհատներ կարող են հասնել հաջողությունների: Այսօրվա իշխանություններին, որոնք փորձ չունեն, մանրախնդիր են և մեր երկիրն իրենց անփորձության և անգրագետ կառավարման պատճառով տարան բոլոր հաջողությունների ձախողման և պատերազմի ու պարտության, պետք է փոխարինեն փորձառուները: Բոլոր երեք նախագահների ղեկավարության ընթացքում լուրջ ձեռքբերումներ ենք ունեցել, արժեքներ, բանակցային լուրջ ներուժ ենք կուտակել: Արժեքները բանակն է, եկեղեցին, պետությունը, ինքնիշխանությունը, Արցախում տարած հաղթանակը: Դրան զուգահեռ ունեցել ենք շատ թերություններ: Այս իշխանություններն այդ բոլոր արժեքները հավասարեցրին զրոյի, իսկ բացթողումները, թերությունները բազմապատկեցին: Հիմա գալիս է փորձառու թիմ, որն իր ձեռքբերած արժեքներն ավելացնելու է և ամրապնդելու, նախկինում ունեցած իր, նաև ներկա իշխանության թերությունները հավասարեցնելու է մինիմումի: Լինելու է ուժեղ Հայաստան»:

Մարտնչում է պետությունը, պետությունը պարտվել է

Զրուցել ենք նաև պատերազմի մասին: «Յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է՝ երբ պատերազմ է սկսվում, ազգովի ենք մարտնչում, նշանակում է՝ պետությունն ամբողջությամբ իր ներուժն ուղղում է մարտական գործողություններում հաջողության հասնելու համար: Մարտնչում է ոչ միայն բանակը, այլ ամբողջ պետությունը: Ի՞նչ է նշանակում պատերազմում նոր հաջողություններ: Նշանակում է լավագույն հիմքերի վրա դնել նախ և առաջ պետական կառավարման համակարգը, ստեղծել գերագույն հրամանատարի ռազմակայանը և անընդհատ կառավարել: Այդ ամենը փորձարկել ենք մի քանի զորավարժությունների, առաջինը՝ «Շանթ 2015» զորավարժության ընթացքում: Նշանակում է մոբիլիզացնել պետության ամբողջ ուժերը, կառավարությունը դնել ռազմական ռելսերի վրա, որպեսզի այն ֆինանսական, համակողմանի այլ նյութատեխնիկական ապահովմամբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տարածքների խորքում, պետության ներսում օպերատիվ կահավորման բանակի համար ինժեներական կառույցներ ստեղծելու համար աշխատանքներ իրականացնեին, ընդ որում՝ իրականացվում է նաև պետբյուջեի վերաբաշխում:

Հաջորդիվ մոբիլիզացվում են մարդկային ռեսուրսները, ԱԺ-ի բոլոր խմբակցություններն ու նրանց հանձնաժողովները, հատկապես պաշտպանության և անվտանգության հանձնաժողովներն իրենց ողջ ուժը դնում են երկիրը համախմբելու, հատկապես տարածքային կառավարման բոլոր մարմինները: Մեր պատմության ընթացքում մեզ է փոխանցվել մի կարևոր առանձնահատկություն՝ վտանգի պահին միասնական ենք: Այս պատերազմի ժամանակ միասնականությունը չկարողացանք ապահովել: Միասնականությունը չի գործել, դա պետության կառավարման խնդիրն է: Հատկապես բանակի համար զորահավաք անցկացնելը, այսինքն՝ մոբիլիզացիա անցկացնելու, համալրելու ԶՈւ ստորաբաժանումները և ամենակարևորը՝ պետության ներսում կարգ ու կանոն հաստատելու ուղղությամբ՝ կարգապահություն բոլոր կառույցներում, կառավարման կետերում և այլն:

Ունեցել ենք թերացումներ նաև ԶՈւ կառավարման համակարգում: Զինված ուժերի ղեկավարությունը, ինչպես Ապրիլ յան պատերազմից հետո, պարտավոր է ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը վեր կհանի դրական և բացասական կողմերը և հետևություններ կանեն: Այն, որ կառավարման, փոխգործակցության կազմակերպման, անձնակազմի գնահատման մեջ բավականին լուրջ թերություններ ենք ունեցել, միանշանակ է».-ասում է Օհանյանը:

Կարո՞ղ էին արդյոք հաջողություններ ունենալ: «Մարտական գործողություններին զուգահեռ երկրի ղեկավարությունը համապատասխան որոշումներ է ընդունում: Գտնում եմ, որ և՛ անվտանգության խորհուրդներում, և՛ այն կետերում, որտեղ պետք է ճիշտ եզրակացություններ կազմեին ռազմաքաղաքական իրավիճակից, մանրակրկիտ գնահատեին իրադրությունը, մեր հակառակորդին, մեր ուժերը, վերախմբավորման խնդիրները և այլն, ապա կարող էինք հասնել հաջողությունների: Երբ գերագույն հրամանատարին ասում ենք՝ բավականին թերություններ ես ունեցել, անգրագետ ես ղեկավարել, «Իմ քայլը» և նրան համակրողները պաշտպանում են գերագույն հրամանատարին: Կարող եմ հետևյալն ասել՝ ո՞վ էր գլխավորում մեր կառավարությունը: Վարչապետը: Ո՞ւմ էր ենթարկվում ՊՆ-ն և Գլխավոր շտաբը:

Կառավարությանը: Եթե գերագույն հրամանատարն այսօր ասեր՝ հարգելի ժողովուրդ, էլ ի՞նչ պետք է անեի, մարտական գործողությունների ժամանակ ներկայացա, համախմբեցի, կառավարությունը և ԱԺ-ն մոբիլիզացրեցի, միասնական գնացինք թիկունք կանգնեցինք բանակին, մարտական գործողությունների ժամանակ այս մարդուն պաշտոնից ազատեցի, այս զինծառայողին պաշտոնազրկեցի, քրգործ հարուցեցի, մեկ ուրիշին նշանակեցի, այդ հրամանատարը հակագրոհ կազմակերպեց և հաջողության հասավ, այդ դեպքում նրան կարելի էր հասկանալ: Իսկ երբ գործողություններին զուգահեռ, նահանջի հետ մեկտեղ գեներալական կոչումներ է շնորհում, պաշտոններ և ազգային հերոսի կոչումներ է տալիս, միանշանակ հասկանալի է, որ նա չի տիրապետել իրավիճակին: Եթե տիրապետեր, ունենար կառավարման ունակություններ, ամենը մինչև վերջին մանրուքը կուսումնասիրեր և միայն դրանից, օրինակ՝ խրախուսման, պատժելու և այլ որոշումներ կընդուներ:

Այս առումով ռազմական կառավարման մեջ գերագույն հրամանատարի կողմից որևիցե աջակցություն չի եղել, սա ակնհայտ է, նույնիսկ առանց խորանալու, թե ինչ հրամաններ է տվել գերագույն հրամանատարը, որտեղ է երևացել նրա կառավարման անընդհատությունը: Այս առումով ամեն ինչում բանակին մեղադրելը ճիշտ չէ, մարտնչում է պետությունը, պետությունը պարտվել է»,- ասում է Սեյրան Օհանյանը:

Զենքի մատակարարման ընթացակարգի մասին

Տևական ժամանակ է՝ քրեական գործ է հարուցված զենքի մատակարար Դավիթ Գալստյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Խնդրում ենք որպես պաշտպանության նախկին նախարար անդրադառնալ զենքի մատակարարման հարցերին: Միևնույն ժամանակ հարցնում ենք՝ զենքի որակի հետ կապված՝ ի՞նչ ազդեցություն կարող է լինել պատերազմի ընթացքի վրա: «Ժամանակակից համազորային օպերացիաներում երկու գործոն կա, որոնք բերում են հաջողությունների: Առաջինը զինվորն է, մարդը և երկրորդը՝ սպառազինությունը, զենքը: Երկուսի նկատմամբ պետք է լինել ուշադիր, հոգատար: ՀՀ-ում գոյություն ունեն նյութատեխնիկական ապահովման՝ մատակարարման համապատասխան ընթացակարգեր:

Գերատեսչության ծրագրի համաձայն՝ տեղի են ունենում գնումների ընթացակարգեր, մրցույթի արդյունքում շահող կազմակերպությունները կատարում են պահանջը, պատվիրատուն էլ պարտավոր է ընդունել այդ ամենը տեխնիկական բնութագրի, պահանջների համաձայն: Սպառազինության ձեռքբերման համար գոյություն ունեն պետությունում հաստատված և պետական բոլոր գերատեսչություններով անցնող ընթացակարգեր: Յուրաքանչյուր կազմակերպություն պետք է լիցենզիա ունենա՝ գնման և ներմուծման, վաճառքի և արտահանման, բացի դա, եթե ումից գնում ես սպառազինություն և այդ պետությունը թույլ է տալիս, ապա նաև տարանցիկ փոխադրման, այսինքն՝ նաև երրորդ երկրին վաճառքի թույլտվություն: Այս ընթացակարգերում մատակարարը կատարում է պատվիրատուի պահանջը: Մեր բանակում շատ չեն կազմակերպությունները, որոնք ունեցել են այդ թույլտվությունները: Մատակարարը մատակարարում է, ԳՇ-ում կա համապատասխան հանձնաժողով, որի կազմում կան նաև վարչություններ, որոնք վերահսկողություն են իրականացնում: Եթե սպառազինությունը որակով է, այն ընդունում են:

Եթե սպառազինությունը մեծ քանակի է, այն հնարավոր չէ ամբողջությամբ ստուգել, այդ դեպքում ստուգումն իրականացվում է ընտրովի, բայց այնպես, որ ապահովվի մաքսիմալ ստուգումը: Եթե զենքն անորակ է, այն վերադարձվում է, և այդտեղ մատակարարը կապ չունի: ԳՇ սպառազինության վարչությունը վերադարձնում է ապրանքը, եթե մատակարարը կարողանում է, թերությունը վերացնում է, եթե չի կարողանում, ապա այդ անորակ ապրանքը հետ է տանում: ՊՆ-ում մի քանի մատակարարներ են եղել: Դավիթ Գալստյանը մեր բանակի մատակարարներից մեկն է եղել: Մինչև ինձ էլ իրականացրել է մատակարարումներ: Որքան հիշում եմ, խնդիրներ եղել են: Օրինակ՝ երբ Ուկրաինայում քաղաքական գործընթացներ էին, մատակարարման մեջ ուշացումներ են եղել: Կամ եթե որակով չի եղել, ԳՇ-ն ապրանքը վերադարձրել է նրան: Բայց նա ունեցել է բոլոր թույլտվությունները, լիցենզիաները, այդ թվում՝ նաև տարանցիկ փոխադրման:

Դավիթ Գալստյանի փաստաբանը չեմ, դրա մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող է տալ ՊՆ-ն: Վերջին մատակարարումների մասին տեղեկություններ չունեմ: Բայց հստակ է մի բան՝ եթե սպառազինության որակի հետ կապված գործ ունենք քիչ քանակության հետ, այն չի կարող գործուն ազդեցություն ունենալ մարտական գործողությունների վրա»,- ասաց Օհանյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը ցանկանում է Օնտարիո լիճը վերանվանել Ամերիկա լիճԳագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմիցՀին և նոր ցիլոյով մարդիկ. նարեկ ԿարապետյանԱյսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակումԱկնկալում եմ ձեր ազնիվ պատասխանները. Արշակ ԿարապետյանԾանր հարված «Յուվենտուսին». Թուրինցիների աստղը կոտրել է ոտքը և վիրահատության կենթարկվիՄեր զորակցությունն ենք հայտնում քաղաքական դրդապատճառներով ազատազրկված բոլոր անձանց, և պահանջում ենք նրանց անհապաղ ազատումը. «Հայաքվե»Պոլսահայ համայնքում քննարկել են հայկական վարժարաններում հայաստանցի աշակերտների կրթության արգելքի հարցըՌուսաստանը Հայաստանի հետ առևտրի կրճատումից ցնցումներ չի սպասում. ՌԴ ԱԳՆՁեր և Ալիևի խոսույթի միակ խզումը․ դուք ասում եք՝ Չորրորդ հանրապետություն, Ալիևը՝ կապիտուլացիա. Նարեկ ԿարապետյանՄեր իշխանություններն ամեն ինչ անում են Ալիևի աչքին հաճոյանալու համար. Արեգ ՍավգուլյանԵռապատերազմի կուսակցության կառավարության ծրագիրը երեք պառակտման մասին է. Նարեկ Կարապետյան Հայաստանի վիճակը գնալով վատթարանում է այս իշխանությունների կառավարման օրոք. Արմեն ՄանվեյանԵթե Փաշինյանը փորձի նոր տարածքներ հանձնել, նա կկանգնի դատարանի առջև. Ավետիք ՉալաբյանԱրևային կայանները նվազեցնում են արտադրությունը խաղադրույք կատարելով կուտակիչ մարտկոցների վրա «Յունիսպորտը» մասնակցում է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների Լիգային Այս կառավարությունը երեք մեծ պատերազմ է բերել. Քաղաքացիական պայմանագիրը եռապատերազմի կուսակցություն է. տեսանյութՓաշինյանը շարունակում է հավատարիմ մնալ իր չաշխատող մարտավարությանը. Էդմոն ՄարուքյանԵ՞րբ կհեռանա ՔՊ-ն․ տնտեսական ճնշումները կարո՞ղ են իշխանափոխության բերել. Հրայր ԿամենդատյանՇարունակական կրթությունից մինչև մասնագիտական աճ․ ԶՊՄԿ-ում ինչպես են զարգացնում աշխատակիցների ներուժըՄարդ ինչքան ստոր լինի, որ աղոթքներում հնչող արտահայտությունները նույնիսկ օգտագործի հօգուտ իր թրքահաճ թեզերի. Մենուա ՍողոմանյանԻշխանության անզորությունը լոկ քննադատելը բավարար չէ. Հրայր ԿամենդատյանԻնչո՞ւ է Սփյուռքը թիրախավորվում, և ո՞ւմ շահերին են ծառայում իշխանությունները. «Փաստ» «Մեր ժողովուրդը պետք է շատ երկար մտածի, թե Փաշինյանի «ինքնիշխանությունը» մեզ ուր է տանում». «Փաստ» Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըՀՀ-ն որևէ ինքնուրույն որոշում չի կայացնում. ԱԺ-ն որպես այդպիսին գոյություն չունի. Արշակ ԿարապետյանԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն Մանվելյան