Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
ՔաղաքականությունՎարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմում ընդգրկվող պետական կառավարման համակարգի և այլ մարմինների ցանկը: Այդ մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:
Համաձայն որոշման՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահն է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանը: