Հայաստանի բասկետբոլի տղաների և աղջիկների թիմերը կմասնակցեն ԱՊՀ երկրների երիտասարդական խաղերին
ՍպորտՌԴ Կազան քաղաքում կկայանան ԱՊՀ երկրների երիտասարդական խաղերի 3x3 բասկետբոլի մրցումները, որոնց կմասնակցեն նաև Հայաստանի տղաների և աղջիկների երիտասարդական հավաքականները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: 3x3 բասկետբոլի հանդիպումները կանցկացվեն 2021 թվականի սեպտեմբերի 4-10-ը։
ԱՊՀ երկրների երիտասարդական խաղերում ընդգրկված են նաև 15 այլ մարզաձևեր, որոնցից են բադմինտոնը, բռնցքամարտը, ձյուդոն, կարատեն, սեղանի թենիսը, սամբոն, ֆուտզալը, գեղարվեստական մարմնամարզությունը և այլն: