Արայիկ Հարությունյանը ներկայացրել է նոր կառավարության կառուցվածքը
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ
Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ դրանց արդյունքում պետական բյուջեն լրացուցիչ ծանրաբեռնվածություն չի ունենա.
պետական նախարար.
աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարություն.
առողջապահության նախարարություն.
արդարադատության նախարարություն.
արտաքին գործերի նախարարություն.
գյուղատնտեսության նախարարություն.
էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն.
կրթության, գիտության և մշակույթի նախարարություն.
պաշտպանության նախարարություն.
ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարություն.
տարածքային կառավարման և զարգացման նախարարություն.
քաղաքաշինության նախարարություն.
ֆինանսների նախարարություն:
Սահմանվել են նաեւ պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը.
ազգային անվտանգության ծառայություն.
արտակարգ իրավիճակների պետական ծառայություն.
բնապահպանության կոմիտե.
կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե.
Հայաստանի և սփյուռքի հետ ինտեգրման կոմիտե.
ոստիկանություն.
պետական եկամուտների կոմիտե.
պետական վերահսկողական ծառայություն»: