Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված Աչաջուրի բնակչի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել. ոստիկանություն
ԻրավունքՄայիսի 10-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ մայիսի 10-ին, Իջևանի բնակիչը էշ էր բերել Ազգային ժողովի մոտ եւ հայտարարել է, որ եկել է Նիկոլ Փաշինյանին էշին թարս նստեցրած տանի հետ Իջեւան: Ըստ նրա՝ Իջևանում հին ավանդույթ կա՝ դավաճանին էշի վրա թարս նստեցրած քաղաքով պտտացնում են: «Եկել եմ մեր դավաճանին տանեմ։ Սա ակցիա չի, իրոք լուրջ տրամադրված եկել եմ։ Ես Աչաջուր գյուղից եմ, ինքը իմ համագյուղացում՝ Օնիկ Գասպարյանին դավաճան է համարում, որը շատ մեծ ներդրում ունի: Մեր իշուկի անունը կակռազ Իլհամիկ ա, ինքն իրեն շատ լավ կզգա, որ Իլհամիկի վրա նստած քաղաքով կպտտվի»,-ասել էր աչաջրեցին: