BioNTech ընկերությունը ցանկանում է ցածր եկամուտ ունեցող երկրներին պատվաստանյութ առաջարկել՝ «շահույթ չհետապնդող գներով»
ՏնտեսությունԳերմանական BioNTech ընկերությունը մտադիր է ընդառաջ գնալ ցածր եկամուտ ուեցող երկրներին և ամերկյան Pfizer ընկերության հետ համատեղ ստեղծած հակակորանվիրուսային պատվաստանյութն առաջարկել առավել ձեռնտու գնով:
«Մենք հետագայում ևս կշարունակենք ցածր և միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներին տրամադրել մեր պատվաստանյութը՝ շահույթ չհետապնդող գներով: Դրան հասնելու համար կառավարությունները, արտադրողները, ինչպես նաև միջազգային և ազգային կազմակերպությունները պետք է միասին աջակցեն ցածր եկամուտ ունեցող երկրներ արվող մատակարարումներին՝ արդեն իսկ առկա արտադրության հիման վրա»,- ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ հայտնել են գերմանական ընկերությունից:
Ընկերությունում կարծում են, որ արտադրական հզորությունների մշտական ընդլայնումը վերջնական արդյունքում թույլ կտա հաղթահարել համավարակը: